Դուբայում անծանոթին պատահաբար հպվելու համար ազատազրկման դատապարտված բրիտանացուն ազատ են արձակել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴուբայում հանվել են 3 ամսվա ազատազրկման դատապարտված շոտլանդացու դեմ ուղղված մեղադրանքները:
Այս մասին հայտնում է BBC-ն՝ հիշեցնելով, որ 27-ամյա Ջեյմի Հարոնին ձերբակալել էին արաբ գործարարի բողոքի հիման վրա, որը բրիտանացուն մեղադրել էր բարում իր ազդրին ձեռք տալու մեջ:
Շոտլանդացու նկատմամբ նաև ալկոհոլի անօրինական օգտագործման և անպարկեշտ ժեստերի մեղադրանք էր ներկայացվել:
Իրավապաշտպանների հաղորդմամբ՝ Հարոնի ճակատագրին խառնվել է էմիրության շեյխ Մոհամեդ իբն Ռաշիդ ալ-Մաքթումը: Վերջինս որոշում է կայացրել ազատել Հարոնին, որին արդեն վերադարձվել է անձնագիրն ու թույլատրվել է լքել երկիրը:
Հիշեցնենք, որ կիրակի հաղորդվել էր, որ շոտլանդացուն 3 ամսվա ազատազրկման են դատապարտել անծանոթ տղամարդուն պատահաբար հպվելու համար:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



