Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ ոստիկանության ապագան նրա փոխակերպվելն է պրոֆեսիոնալ ոստիկանության. Վլադիմիր Գասպարյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստի օրակարգի շրջանակներում քննարկվել են ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2017թ. 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Նիստին ներկա էր գտնվել նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.


«Հայաստանի Հանրապետության մեծարգո պարոն Նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար,

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը շուտով կմտնի 2018 թվական, որը հանգրվանային է նախորդ տարիներին կատարված աշխատանքները վերլուծելու, ամփոփելու և լուրջ եզրահանգումներ անելու առումով: 

Հանգրվանային է նախ և առաջ այն պատճառով, որ սահմանադրական բարեփոխումների նոր իրավակարգավորումները նախատեսում են ավելի բարձր նշաձող ոստիկանական գործունեության բոլոր ուղղություններով: Կարող ենք հստակ փաստել, որ 2011-2014 թվականները ոստիկանական բարեփոխումների առաջին փուլն էին, որոնք բնորոշվեցին իրավակիրառական մեծածավալ փոփոխություններով: 2011-2014 թվականների ժամանակահատվածը ոստիկանության՝ քաղաքացիներին ծառայություններ մատուցող ստորաբաժանումների վերամեկնարկի, հակակոռուպցիոն արդյունավետ քաղաքականության որդեգրման, նախկինից ժառանգություն մնացած բյուրոկրատական կարծրատիպերի վերացման և ոստիկանության նկատմամբ հանրային վստահության ամրապնդման շրջանն էր: Թերևս ամենահագեցած շրջանը, ուր արձանագրվեցին ինչպես տպավորիչ ձեռքբերումներ, այնպես էլ բացեր, թերացումներ և նոր մարտահրավերներ:

Այսօր ես չեմ թվարկելու մեր ձեռքբերումները, քանի որ Դուք, մեծարգո պարոն Նախագահ, ոստիկանության համակարգի վերաբերյալ ամենաիրազեկ պաշտոնատար անձն եք: Բացի այդ, ոլորտի բարեփոխումների առանցքային բոլոր հարցերով համակարգը մշտապես զգացել է Ձեր անվերապահ աջակցությունը, վստահությունը և, իհարկե, ամենօրյա խիստ վերահսկողությունը: 

Վերջին վեց տարիների ընթացքում կուտակվել է ահռելի փորձ՝ ոստիկանությունից մեր հասարակության ակնկալիքները հետայսու հասկանալու համար, քանի որ հասարակական անվտանգությանը սպառնացող գործոնների զարգացման միտումներն այլևս պարզ են: 

Խոսքը վերաբերում է համակարգում կոռուպցիոն հանցագործություններ ծնող պատճառների ու պայմանների վերացման կամ դրանց նվազեցման քաղաքականությանը, պաշտոնեական իրավախախտումների նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքի, ահաբեկչական բնույթ ունեցող հանցագործությունների վաղ կանխարգելմանն ու էքստրեմիզմի նկատվող «բջիջների» վերացմանը, հասարակական հնչեղություն ստացած բռնի և բռնի-շահադիտական հանցագործութունների բացահայտմանը: 

Մարդու իրավունքների ոլորտում օրակարգային են մնում խաղաղ հավաքի իրավունքի պաշտպանության, այս հիմնարար իրավունքի չարաշահումներին ու զանգվածային անկարգություններին սառնասրտությամբ և բարձր պրոֆեսիոնալիզմով հակազդելու խնդիրները:

2016 թվականի հուլիսյան դեպքերի ժամանակ ոստիկանությունը յուրօրինակ փորձություն անցավ սահմանադրական կարգի դեմ ուղղված նոր մարտահրավերներին դիմակայալիս: Անձամբ Ձեր հանդուրժողականության, շտապողականությանը տուրք չտալու, իրավապահ մարմինների միջև փոխգործակցությունը բարձր մակարդակով ապահովելու և հասարակության առողջ ուժերը համախմբելու կարողության շնորհիվ հնարավոր եղավ կատարված առանձնապես ծանր հանցագործության հետևանքները հասցնել նվազագույնի: Ոստիկանության համար կորուստները անդառնալի ծանր էին, քանի որ սպանվեցին երեք ծառայողներ:

Այնուամենայնիվ, նշված օրերին ոստիկանության աշխատանքի նկատմամբ հասարակության վերաբերմունքը միանշանակ չէր: Անշուշտ, դա նախ և առաջ պայմանավորված էր ոստիկանական հարկադրանքի կիրառմամբ, որից բխող հուզական արձագանքը օրինաչափորեն ուղեկցում է բոլոր պետությունների ոստիկանություններին: Առանձին կոնկրետ դեպքերում, սակայն, ուժի կիրառման անհամաչափ դրսևորումներից խուսափել չհաջողվեց: Ցավոք սրտի, չհաջողվեց նաև իրադարձություների վայրում լիակատար ապահովել լրագրողական մասնագիտական գործունեություն իրականացնող անձանց անվտանգությունը: Այս իրողությունները հարկադրում են մեզ ձեռնարկել լրացուցիչ համակարգային քայլեր: 

Վերջին շրջանում հասարակական հնչեղություն ստացած հանցագործությունները լուրջ մտահոգվելու առիթ են տալիս նախ և առաջ մեզ: Պատանդառությունը, հրազենով կատարվող սպանությունները և բռնության գործադրմամբ այլ ծանր հանցագործությունների խափանումն ու բացահայտումը ոստիկանության օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների թիվ մեկ խնդիրն է: 

Առաջիկա ամիսների ընթացքում մենք պատրաստվում ենք վերանայել օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտում գերատեսչական քաղաքականության ուղղությունները: Մասնավորապես, օպերատիվ-հետախուզական ուժերն ու միջոցները լիարժեք կուղղվեն նման հանցագործությունների վաղ կանխարգելմանն ու բացահայտմանը, կմշակվեն և կներդրվեն հանցավորության դեմ պայքարում քաղաքացիներից աջակցություն ստանալու, համագործակցության ժամանակակից և միջազգային փորձի վրա հիմնված ընթացակարգեր: Գործողության մեջ կդրվեն օպերատիվ-հետախուզական ոչ ավանդական միջոցառումներ, ինչպես օրինակ՝ օպերատիվ փորձարարությունը, օպերատիվ ներդրումները և այլն: Կազմակերպված հանցավոր խմբերի գործունեության նկատմամբ օպերատիվ մշտադիտարկումը կկրի ռազմավարական բնույթ: Առաջարկություններ կներկայացվեն օպերատիվ-հետախուզական օրենսդրությունը կատարելագործելու ուղղությամբ, կուժեղացվի համագործակցությունը ինչպես այլ գերատեսչությունների օպերատիվ ծառայությունների, այնպես էլ քննչական մարմինների և դատախազության հետ:

Հասարակության կողմից ոստիկանությանն ուղղված են հարցապնդումներ, և մենք լի ենք վճռականությամբ՝ դրանց պատասխանելու գործով: 

Ժողովրդավարական հասարակությանը հարիր ոստիկանություն ունենալը այլևս անշրջելի գործընթաց է, և այստեղ ներկա գտնվող յուրաքանչյուր սպա շատ լավ գիտակցում է իր անձնական պատասխանատվությունն այդ գործում: 

Հայաստանի Հանրապետության ոստիկանության ապագան նրա փոխակերպվելն է պրոֆեսիոնալ ոստիկանության: Վերջինս սոսկ գործելակերպ չէ, այլ համակարգ, որը հանցավորությանը հակազդելու ավանդական գործառույթից բացի, աջակցելու է քաղաքացիներին՝ իրենց սահմանադրական իրավունքների պաշտպանության գործում:

Այսօր մենք պատրաստ ենք հասարակության դատին և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել «Ոստիկանության մասին» օրենքի նոր նախագիծ, ուր իրենց լուծումը կստանան մի շարք օրակարգային հարցեր և կդրվեն պրոֆեսիոնալ ոստիկանության իրավական հիմքերը: Նոր օրենսդրական կարգավորումները խարսխված կլինեն այս ընթացքում կուտակված պատկառելի փորձի և միջազգային ստանդարտների վրա: Իհարկե, ցանկացած բարեփոխումների կուլմինացիան օրենսդրական փոփոխությունները չեն: Իրական առաջընթացի համար մեզնից պահանջվելու է արժեքային նորացված և վերաիմաստավորված համակարգ: Մեր ապագայի կարգախոսները լինելու են մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը, մարդասիրությունը, պրոֆեսիոնալիզմը և օրինականության սկզբունքով անվերապահ կաշկանդվածությունը: Կասկածից դուրս է, որ նման սկզբունքների իրագործումը կբերի ոստիկանության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը: 

Մեծարգո պարոն Նախագահ, տարբեր տարիներին Ձեր կողմից ոստիկանությանը հասցեագրված ուղերձները մեզ համար եղել և մնում են գործունեության ծրագրային ուղենիշեր, որոնց իրագործումը մեր սպայական պատվի և պատասխանատվության հարցն է:

Օգտվելով առիթից, թույլ տվեք ողջ համակարգի անունից շնորհակալություն հայտնել Ձեզ՝ ոստիկանության նկատմամբ մշտական հոգատարության, մեր սխալների ու բացթողումների նկատմամբ հայտնի չափով ներողամտության համար»:

 

 
 
 

 

Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Բորիս Նազարյան«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանՏղամարդ գաղտնի նկարահանել է իր հարևաններին հագուստ փոխելիս և բռնվել էՌուսաստանը խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան․ Հենրիխ Մխիթարյան Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2