Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


12 առարկաների առաջին նմուշները, առանց որոնց այսօր կյանքը պատկերացնել հնարավոր չէ

ԼԱՅՖ

BlogNews

Այսօր մենք բազմաթիվ առարկաների ենք ընտելացել, որոնք կյանքն ավելի հեշտ ու հարմարավետ են դարձնում։ Սակայն միշտ չէ, որ այս առարկաները գոյություն են ունեցել։ Առաջարկում ենք տեսնել, թե երբ և ովքեր են եղել այդ առարկաները մեր առօրյա բերողները։

 12  Առաջին հեռակառավարման վահանակը

Ո՞վ կարող է այսօր պատկերացնել կյանքն առանց այս առարկայի։ Դե իսկ առաջին հեռակառավարման վահանակը հայտնագործվել է դեռ 1956թ․-ին ամերիկացի Ռոբերտ Ադլերի կողմից։ Հեռակառավարման առաջին վահանակը մեխանիկական էր ու հեռուստաալիքները փոխելու և ձայնը կառավարելու համար ուլտրաձայներ էր օգտագործում։ Դա հետևյալ կերպ էր աշխատում. դու սեղմում ես կոճակը, այն հարվածում է թիթեղին ու տարբեր հաճախականության ձայներ արձակում։

 11  Առաջին կպչուն ժապավենը

Չնայած իր հայտնի «Սկոչ» անունին, ինչը թարգմանաբար նշանակում է «շոտլանդական», այս առարկան ամենևին էլ Շոտլանդիայում չէ, որ ստեղծվել է։ Այն հայտնագործվել է գերմանացի դեղագործ Օսկար Տրոպլովիցի կողմից 1901թ.-ին։ Հայտնագործությունը «լեյկոպլաստ» անունն ուներ և նախատեսված էր վնասված մաշկի համար։

Խնայելու համար ընկերությունը սկզբում սոսինձը միայն ժապավենի կողքի հատվածներին էր քսում։ Հենց այդ պատճառով ամերիկացիներն առաջին կպչուն ժապավենը «սկոչ» անվանեցին՝ ի պատիվ շոտլանդական ժլատության։

 10  Սերիական արտադրության առաջին օճառը

Հիգիենայի այնպիսի արտադրանքն, ինչպիսին օճառն է, հայտնի է դեռ բաբելոնյան ժամանակններից։ Սակայն առաջին սերիական արտադրանքը, որը ստեղծվեց «Ivory soap» անունով, արտադրվեց 1879թ․-ին հայտնի «Procter & Gamble» ընկերության կողմից։  Ի դեպ, այս սերիայի առաջին նմուշը վաճառքի հանվեց 10 ցենտով։

 9  Առաջին քիմիական լուցկիները

Քեզ կթվա, որ լուցկիները Երկրի  վրա  գոյություն ունեն այնքան ժամանակ, որքան  գոյություն են ունեցել մարդիկ։ Առաջին լուցկիները, սակայն, ստեղծվել են 1805թ․-ին ֆրանսիացի քիմիկոս Ժան Շանսելի կողմից։ Սրանք փոքրիկ փայտյա ձողիկներ էին, որոնք վառվում էին ծծմբի, կալիումի աղի և կինաբարի գլխիկների՝ կոնցենտրացված ծծմբային թթվի հետ հպումից։ Իսկ 1826թ․-ին անգլիացի քիմիկոս Ջոն Ուոքերը հայտնագործեց մեզ արդեն ծանոթ ծծմային լուցկիները։

 8  Ատամի առաջին խոզանակը

Ժամանակակից ատամի խոզանակների նախատիպերն առաջին անգամ արտադրվել են Վիլյամ Էդիսի կողմից 1780թ.-ին, ինչևէ, դրա համար առաջին արտոնագիրը ստացել է ամերիկացի Ուոդսվորֆը 1850թ.-ին։ Թերևս կզարմանաք՝ իմանալով, որ այսպիսի խոզանակները պատրաստվում էին սիբիրյան վարազի մազերից, իսկ դրանց բռնակը՝ ոսկորից։

 7  Առաջին փրկարար բարձիկները

Առաջին անգամ այսպիսի հարմարանք աշխարհը տեսավ 1967թ.-ին ԱՄՆ-ում։ Այն ժամանակ ամերիկացիները հազվադեպ էին օգտագործում ամրագոտիները, այդ իսկ պատճառով նորարարությունը, որը հնարավորություն տվեց ամրագոտիները չկապած ուղևորներին պաշտպանվել բախման ժամանակ, չափազանց մեծ պահանջարկ ուներ։

 6  Սափրվելու առաջին ածելին

Ամեն ինչ սկսեց նրանից, որ մի անգամ ամերիկացի Քինգ Ժիլետի ածելիի սայրերը բթացան, իսկ վարսավիրանոց գնալու և այն սրելու ժամանակ չկար։ Այդ ժամանակ նա հանճարեղ մի բան մտածեց. նա ածելին սեղմեց երկու թիթեղների միջև այնպես, որ դրսի կողմում հայտնվեցին դրա երկու սայրերը։ Բռնակն ամրանում էր առանձին՝ ածելուն ուղղահայաց դիրքով։ Այո՛, հենց սա էր ժամանակակից ածելու նախատիպը։

 5  Առաջին թերմոսը

Ջեյմս Դյուարը զբաղվում էր սեղմած գազերի (ազոտ, թթվածին, ջրածին) երկար պահպանման խնդրով, ու դրա համար նա նեղ բերանով կոլբայի տեսքով հատուկ անոթ ստեղծեց։ Ջերմամեկուսացման որակը բարձրացնելու համար ներքին հատվածը գիտնականն արծաթի բարակ շերտով ծածկեց։ Իսկ այդ ընթացքում գերմանացի Ռեյնոլդ Բերգերն արագորեն հասկացավ, որ այս հայտնագործությունից կարելի է կոմերցիոն շահ ունենալ։ Հնարամիտ գործարարն ընկերություն հիմնեց և սկսեց վակուումային տափակաշշեր արտադրել, որոնք ունեին բաժակ-կափարիչներ ու հերմետիկ խցաններ։

 4  Առաջին պահածոները

Սննդային տարբեր մթերքներն այս հրաշալի միջոցով պահպանելու մեթոդը մարդկությանը հայտնի դարձավ ֆրանսիացի Նիկոլա Ֆրանսուա Ապպերի շնորհիվ։ Առաջին պահածոները մրգային խյուսով, արգանակով, ապուրներով լցված ապակյա տարաններ էին։ Ավելի ուշ Ապպերը բացեց սեփական խանութը Փարիզում և թողարկեց պահածոյացման մասին իր հեղինակած գիրքը։ Այսպիսով, այս հանճարեղ հայտնագործության մասին շուտով իմացավ ողջ աշխարհը։

 3  Առաջին գնդիկավոր գրիչը

Գնդիկավոր գրչի հայտնաբերումը պաշտոնապես թվագրվում է 19-րդ դարի վերջին: 1888թ. այս օրը՝ հոկտեմբերի 30-ին, դրա պատենտն ստացավ Ջոն Լաուդը, իսկ 1916-ին՝ Վան Վետչեն Ռայսբերգը: 
Իսկ ժամանակակից գրիչների նախատիպը ստեղծվել է հունգարացի լրագրող Լասլո Բիրոյի կողմից 1931թ.-ին, իսկ արտոնագրվել է դրանից մի ամբողջ 7 տարի հետո միայն։ Ի դեպ, Արգենտինայում, որտեղ շատ տարիներ ապրել է լրագրող-գյուտարարը, այսպիսի գրիչները կոչվում են «բիրոներ»՝ ի պատիվ գյուտարարի։

 2  Առաջին թվային տեսախցիկը

Ինժեներ Ստիվեն Սասունը, ով աշխատում էր «Kodak» ընկերությունում, ստեղծեց առաջին թվային տեսախցիկը դեռ 1975թ.-ին։ Տեսախցիկը գրեթե 3 կիլոգրամ էր կշռում և հնարավորություն էր տալիս 100x100 չափի լուսանկարներ անել։ Նրանք, ովքեր օգտագործում էին այս սարքը, պետք է հրեշտակային համբերություն ունենային, որովհետև յուրաքանչյուր կադրը ֆիքսելու համար 23 վայրկյան էր պահանջվում։

 1  Առաջին բժշկական ներարկիչը

Հետաքրքիր է իմանալ, որ ժամանակակից ներարկիչների նախատիպերը կաուչուկի մխոցներից էին պատրաստվում, որի ներսում տեղադրվում էր կաշվից ու ասբեստից պատրաստված լավ հարմարեցված մխոցը, որից մետաղական առանցքակապ էր ցցված։ Միաժամանակ մխոցի մի ծայրին ամրացվում էր ամբողջական ասեղը։ Քանի որ մխոցը թափանցիկ չէր, դեղի չափաբաժնի ճիշտ չափը նախապես էր չափվում։

Այս բանջարեղենը անմիջապես սպանում է երիկամներըԵվրամիությունն սկսել է ռուսական հետք փնտրել Ֆրանսիայի անկարգություններում Հայաստանը կգնի՞ գազ հարևան երկրներից Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները ուժի մեջ կմնան. ֆոն դեր Լայեն Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանԹուրքիայի 31 քաղաքացի Ադրբեջանում հայտարարվել է «անցանկալի անձ». նրանց մուտքը երկիր արգելվել է Տղամարդը փորձել է սպանել իր 19-ամյա դստերը՝ ամուսնանալուց հրաժարվելու համարՌուբիոն Լավրովին սպասում է հոկտեմբերի վերջին Ատլանտայում կայանալիք G20-ի արտգործնախարարների հանդիպմանը Նույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութԱդրբեջանն անցանկալի անձանց ցուցակում ավելացրել է Թուրքիայի 31 քաղաքացու Ուկրաինայի կարգավորման շուրջ հոկտեմբերի 20-ին Օսլոյում կայացած բանակցությունները արդյունավետ էին․ Ուիթքոֆ 75 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ Մուրադյանը Քննարկվել են Հայաստան-Սերբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր ՌԴ ԱԻՆ փրկարարները մարել են ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Լուգանսկի կենտրոնում գտնվող հեռախոսային ընկերության շենքում բռնկված հրդեհը ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին Ձերբակալություններ` Ստեփանավանում Ողբերգական դեպք՝ Վայոց ձորում, 3 ամսական աղջնակ է կյանքից հեռացել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում փորձարկվելու է էլեկտրական շչակ Երևանում բшխվել են «Kia Optima»-ն և «Nissan X-Trail»-ը «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար ՂումաշյանՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին Կրեմլը դեռևս չի ծանոթացել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ զեկույցին. Պեսկով Գազ չի լինելու մինչեւ հոկտեմբերի 22-ը ժամը 21:00-ն․ հասցեներ Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռшզմական գործողություններն Իրանի դեմ․ FT Եթե Միացյալ Նահանգների օգնությունը չլիներ, Ուկրաինան այսօր գոյություն չէր ունենա. Ռուբիո Բժիշկները փրկել են 367 գրամ քաշով նորածնին18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ինԻշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար Արաղչի․ Իրանը պատասխան չի ստացել Եմենի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետWSJ. Մասկը որոշել է սահմանափակել Ուկրաինայի մուտքը Starshield-ին Երբ կբարձրանա ռուբլու կուրսըԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանԱվելի քան 30 ամերիկացի օրենսդիրներ սպիտակ փոշի պարունակող նամակներ են ստացել Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է ՉԼ․ ՊՍԺ-ն հաղթեց «Բարսելոնա»-ին Օրերը զգալիորեն կցրտեն. եղանակի կանխատեսումԹրամփը խոստացել է խիստ միջոցներ ձեռնարկել բողոքի ցույցերի դեմ ԱՄՆ-ն պետք է ընդունի մեր պայմանները, որպեսզի Հորմուզի նեղուցը բաց լինի նավերի համարղ Արաղչի Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» միջազգային շախմատի մրցաշարի հաղթողԲժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակ