Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԱՀ պետնախարարը մեքսիկացի խորհրդարանականների հետ քննարկել է համագործակցության խորացման հնարավորությունները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է Մեքսիկական Միացյալ Նահանգների Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի անդամներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսին, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բրավոյին, Կարլոս Էրնանդես Միրոյին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Արայիկ Հարությունյանը ողջունել է մեքսիկական խորհրդարանականների այցը՝ շեշտադրելով, որ եթե Մեքսիկան ժամանակին պայքարել է ազատության ու անկախության համար, ապա հիմա Արցախն է այդ ճանապարհն անցնում: «Ուրախ ենք ձեզ հյուրընկալել Արցախում, որն արժեքային նմանություններ ունի Մեքսիկայի հետ: Հուսով եմ, որ այսպիսի հանդիպումներն էական ազդեցություն կունենան մեր փոխգործակցության խորացման և Մեքսիկայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման վրա: Կարծում եմ՝ ձեր այցը կարող է հիմք դառնալ ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական և այլ ոլորտներում արդյունավետ համագործակցության համար, որտեղ իր կարևոր դերակատարումն ունի Հայաստանի Հանրապետությունը»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Հանդիպմանը Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, հանդես գալով փոխադարձ ծանոթացման խոսքով, նշել է, որ ՀՀ-ն շահագրգռված է Մեքսիկայի և Արցախի միջև բոլոր ուղղություններով երկկողմ հարաբերությունների ձևավորման և զարգացման գործում:

Մեքսիկացի խորհրդարանականները շնորհակալություն են հայտնել Արայիկ Հարությունյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ տպավորված են Արցախի տնտեսական զարգացման ցուցանիշներով: «Կարծում եմ՝ նման հաջողության հասնելու հիմնական գրավականը եղել է արդյունավետ կառավարումը, որն օգնում է ձեզ հաղթահարել հակամարտության առաջացրած խոչընդոտները: Այնինչ շատ երկրներ կան, որոնք չեն առերեսվում հակամարտությունների, ունեն մեծ ռեսուրսներ և աշխարհագրական բարենպաստ դիրք, սակայն հեռու են այդպիսի տպավորիչ տնտեսական ցուցանիշներից: Դուք հավակնում եք դառնալ եվրոպական փոքրիկ և տնտեսապես զարգացած պետություն»,- ասել է Բլանկա Դոմինգեսը:

Կարլոս Միրոն իր հերթին նշել է, որ իրենց պատվիրակությունը Հայաստանի ու Արցախի ձայնը տանելու է Մեքսիկայի կոնգրես՝ ներկայացնելու Արցախի ժողովրդի պայքարի մասին, ինչպես նաև՝ ձեռնամուխ լինելու բազմակողմանի համագործակցության ձևավորմանը և խորացմանը:

Արայիկ Հարությունյանը հանդիպման վերջում պատասխանել է հյուրերին հետաքրքրող հարցերին՝ հույս հայտնելով, որ նման փոխշփումները պարբերական բնույթ կկրեն՝ շոշափելի արդյունքներ ապահովելով երկու կողմերի համար:

 

Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Բորիս Նազարյան«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանՏղամարդ գաղտնի նկարահանել է իր հարևաններին հագուստ փոխելիս և բռնվել էՌուսաստանը խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան․ Հենրիխ Մխիթարյան Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2