Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայ գլադիատորներն ու եվրոպական պառնասը

ՍՊՈՐՏ

Past.am-ը  տեղեկացնում է. Ավարտվեց ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Հայ մարզիկների արդյունքները բացառիկ էին: Նախադեպը չէինք ունեցել, սակայն հուսանք` այս ամենը կկրի շարունակական բնույթ: Հայ մարզիկներն ընդհանուր հաշվով նվաճեցին 32 մեդալ, որոնցից 18–ը՝ ոսկե: Նրանք իրենց ջանասիրության և բացառիկ տաղանդի շնորհիվ հետ թողեցին բոլոր մրցակիցներին: Դժվար է ասել՝ եվրոպական որևէ երկիր, որը մինչ այս մասնակցել է նման մրցաշարերի, արդյոք նման արդյունք գրանցե՞լ է:

Այն, ինչ արեց փոքր Հայաստանի ծանրամարտի հավաքականը, բառերով չես կարող նկարագրել: Այս ուրախությունն իրավամբ հայ ժողովրդի ուրախությունն է: Ընդհանրապես, հայ հասարակությունն ուրախանալու շատ քիչ առիթներ ունի, և սա դրանցից մեկն է: Անցնող օրերին անընդհատ կարելի էր տեսնել, թե մարդիկ ինչ հուզմունքով էին էկրաններից հետևում մեր ծանրորդների ելույթներին: Ուրախանում և տխրում յուրաքանչյուրի հետ հավասար: Անշուշտ՝ տխրելու առիթներ շատ ավելի քիչ ունեցանք:

Ծանրամարտում այս հաղթանակները գալիս են ապացուցելու, որ սպորտում հաջողություններ գրանցելու համար երկրի փոքր լինելն էական չէ: Եթե ոլորտի նկատմամբ կա հետաքրքրություն և ներդրումներ, այն ամենօրյա հոգածության տակ է, ապա հաջողություններն անխուսափելի են: Գաղտնիք չէ, որ ինչպես սպորտի բազմաթիվ ոլորտներ, այդ թվում ծանրամարտը՝ գտնվում է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո:

Ծառուկյանն իր կատարած աշխատանքով ապացուցում է, որ ներդրումները, մարզիկների նկատմամբ վերաբերմունքը, համապատասխան պայմանների ստեղծումը և նմանատիպ դրական կողմերը, իրավամբ բերում են ցանկալի արդյունքի: Ինչպես ասում են՝ ժողովուրդը չի խաբում: Այն ամենը, ինչ պատմեցին մարզիկների ծնողները Ծառուկյանի հոգածության վերաբերյալ, իրոք տպավորիչ է:

Ծառուկյանն իր խոսքում շատ ճիշտ նշեց, որ մասնակիցներն այն մարզիկներն են, ովքեր ներկայացնելու են Հայաստանը 2020 թվականի օլիմպիական խաղերում: Համոզված ենք, որ նման հետևողական աշխատանքի պարագայում նույն ուրախության ճիչերը կունենանք նաև օլիմպիական խաղերի ժամանակ:

 

ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ Հարևանը դաժանորեն սպանել է հայտնի երգչին և նրա ընկերուհունՈւկրաինական hակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքն ընթանում է փակ ռեժիմով. Պեսկով Արտառոց դեպք՝ Արմավիրում, 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրա«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Երկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն ԳրիգորյանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկման Տղամարդը կնոջը ցած է նետել հյուրանոցի 10-րդ հարկիցՍևանա լճի ափին գտնվող ավելի քան կես միլիարդ դրամ արժեքով 41 հողատարածք բռնագանձվել է Լեւոն 14-րդի մոտ թոքի չարորակ ուռուցք է հայտնաբերվել «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համարԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՋուր չի լինելու մինչև 21:00-ն Հերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանՄիջադեպ՝ Երևանում, 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, ոստիկանները ձերբակալել են 7 անձիԹրամփը հայտարարել է, որ չինական Թայվան կղզին համաձայնել է գնել Ալյասկայից մատակարարվող գազը Մոսկվան՝ թիրախում․ ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի, հայտարարվել է հրթիռային տագնապ Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան Իշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ադրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ