Դուբայում տղամարդու ազդրին դիպչելու համար դատապարտված շոտլանդացու դատավճիռը չեղյալ է համարվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴուբայում երեք ամսվա ազատազրկման դատապարտված շոտլանդացի Ջեյմի Հարոնի դեմ մեղադրանքները հանվել են: Նա ձերբակալվել էր արաբ գործարարի բողոքի հիման վրա, որը Հարոնին մեղադրել էր բարում իր ազդրին դիպչելու համար, հաղորդում է BBC-ն:
27-ամյա Հարոնն անցյալ շաբաթ Դուբայի դատարանի կողմից ազատազրկման էր դատապարտվել:
Նրան ներկայացվել են նաեւ ալկոհոլի չարաշահման եւ անպարկեշտ ժեսետրի համար մեղադրանքներ:
Իրավապաշտպանների խոսքով՝ Հարոնի գործին միջամտել է շեյխ Մուհամեդ իբն Ռաշիդ Ալ Մաքթումը: Նա որոշում է ընդունել ազատել Հարոնին:
Արաբ գործարարը, ով սկզբում ոստիկանություն բողոք էր ներկայացրել Հարոնի դեմ, այունհետ հետ էր կանչել իր հայցը, բայց տեղական դատախազությունը դա բավական չէր համարել գործը փակելու համար:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



