Իսպանիայի ոստիկանությունը հետաքննում է կեղծարար բրիտանացիների գործը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսպանիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել մոտ 800 բրիտանացի զբոսաշրջիկների դեմ, որոնք Բալեարյան կղզիներում հանգստանալուց հետո կեղծ սննդային թունավորումից էին բողոքել։
Զբոսաշրջիկներն այդպիսով ցանկանում էին ապահովագրական ընկերություններից փոխհատուցու ստանալ, հայտնում է DW-ն։
Գերմանական գործակալություն հաղորդում է, որ ոստիկանությունը 77 ընկերություն է հայտնաբերել, որոնք մասնագիտանում էին խարդախությունների վրա։
Զանգվածային խարդախությունը հնարավոր էր դարձել բրիտանական օրենսդրության շնորհիվ, որը առողջապահական ընկերությունների համար պարտադիր չի համարում բժշկական տեղեկանքների տրամադրումը, եւ թույլ է տալիս որեւէ հյուրանոցում ապրելուց հետո 3 տարվա ընթացքում բողոք ներկայացնել։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



