ԶԼՄ-ները հայտնել են Կատալոնիայի անկախության հռչակման ամսաթիվը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը մտադիր է ինքնավար մարզի անկախությունը հռչակել հոկտեմբերի 23-ին: Այս մասին հաղորդում է El Confidencial-ը:
Միևնույն ժամանակ նշվում է, որ դեռևս հայտնի չէ, թե ինչպես է հայտարարվելու տվյալ որոշման մասին: Աղբյուրի հաղորդմամբ՝ հնարավոր է, որ Կատալոնիայի խորհրդարանի նիստ հրավիրվի`ներկա քաղաքական իրավիճակը վերլուծելու համար:
Այսպիսով, եթե Կատալոնիան անկախության մասին հռչակի հոկտեմբերի 23-ին, ապա առաջ կանցնի Իսպանիայի Սենատից, որը հոկտեմբերի 27-ին կքննարկի Կատալոնիայի ինքնավարությունը կասեցնելու հարցը: Այդ դեպքում իսպանական Սենատի քվեարկությունը ոչ մի դեր չի կատարի, քանի որ Կատալոնիան «անկախ պետություն» կդառնա:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Իսպանիայի իշխանությունները հայտարարել էին, որ պատրաստվում են ինքնավարությունից զրկել Կատալոնիային:



