Թրամփը հաստատել է` Ռաքքան ամբողջովին ազատագրվել է ԻՊ-ի գրոհայիններից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից սիրիական Ռաքքա քաղաքի ամբողջական ազատագրման մասին տեղեկությունը: Այս մասին հաղորդում է ABC News-ը:
«Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ «Սիրիայի դեմոկրատական ուժերը»՝ Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարի մեր դաշնակիցները, հաջողությամբ գրավել են Ռաքքան, որն ահաբեկիչներն իրենց մայրաքաղաքն էին հռչակել: Նրանց հետ միասին մեր ուժերը ողջ քաղաքն ազատագրել են ԻՊ-ի վերահսկողությունից»,- հայտարարել է Թրամփը:
Նրա խոսքով՝ Ռաքքայի ազատագրումը նշանակում է ԱՄՆ-ի առաջընթացը ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի միջազգային արշավում: Նա նաև շնորհակալություն է հայտնել ազատագրական գործողություններին մասնակցող բոլոր կողմերին:
Ռաքքայի ազատագրական արշավը սիրիական ընդդիմադիր զորամիավորումը սկսել էր հոկտեմբերի 17-ին:
Հիշեցնենք, որ քաղաքի ազատագրման մասին նախօրեին հայտարարել էին միջազգային կոալիցիան և Սիրիայի դեմոկրատական ուժերը»:



