«Ուրարտու»-ն բասկետբոլի Հայաստանի առաջնության անդրանիկ տուրը հաղթանակով մեկնարկեց
ՍՊՈՐՏԲասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության «Լիգա Ա»-ն մեկնարկեց «Ուրարտու»-«ՖԻՄԱ» խաղով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին քառորդում «Ուրարտու»-ն առաջ էր հաշվի մեջ և հաղթում էր 21։15 հաշվով։ Երկրորդ քառորդի ընթացքում նույնիսկ հասցրեցին կրքերը բորբոքվել և բախում տեղի ունեցավ երկում թիմերի բասկետբոլիստների միջև։ Երկրորդ քառորդում «Ուրարտու»-ն մեծացրեց առավելությունը հասցնելով միավորների տարբերություն 21-ի (47։26)։ «Ուրարտու»-ն պահպանեց առավելությունը երրորդ և չորրորդ քառորդներում ևս և ի վերջո հաղթեց 88։68 հաշվով։
Մեկնարկային տուրի մյուս հանդիպումները կկայանան հոկտեմբերի 22-ին: Այդ օրը «Շիրակը» կհյուրընկալի «Ինժիներին», իսկ «Արթիկը»՝ «Արցախին»: Հանդիպումները կսկսվեն 16:00-ին:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



