Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թուրքմենական գազի գինը Հայաստանի համար շահավետ չի լինի. Աշոտ Մանուկյանը` թուրքմենական գազն Իրանի տարածքով ՀՀ հասցնելու մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը կարծում է, որ թուրքմենական գազը Իրանի տարածքով Հայաստան հասցնելու պարագայում մեր երկրի համար այդ գազի գինը շահավետ չի լինի: Հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը Աշոտ Մանուկյանն ընդգծեց, որ Թուրքմենստանից գազը Հայաստան հասցնելու համար Իրանի տարածքով տարանցում պետք է լինի, իսկ ուղիղ տարանցման հնարավորություն Իրանը չունի, որովհետև ընդունման կետից մինչև հանձնման կետ ուղիղ խողովակաշար չկա: «Այս պարագայում հարց է առաջանում` տարանցման ո՞ր արժեքը մենք համարենք արդար: Օրինակ, երբ մենք Վրաստանի տարածքով ռուսական գազն ենք ներկրում, դիտարկում ենք խողովակաշարի երկարությունը և ծավալը: Այս երկու գործոնները հաշվի առնելով` մենք սահմանել ենք, որ 100 կիլոմետրի վրա 1000 խորանարդ մետր գազի փոխանցումն արժե այսքան գումար: Հարց է առաջանում, թե Իրանի պարագայում մենք ի՞նչ երկարություն ենք վերցնում` գործող խողովակաշարի երկարությո՞ւնը, թե՞ ուղղակի հեռավորությունը: Եթե վերցնում ենք գործող խողովակաշարի երկարությունը, ապա դա Իրանի ամբողջ տարածքով անցնում է և հարավով գալիս է այստեղ: Սա արդար չի լինի և շահավետ չի լինի, որովհետև հեռավորությունը շատ մեծ է: Եթե վերցնում ենք ուղղակի հեռավորությունը, որտեղ խողովակաշար չկա, դա էլ արդար չի լինի, քանի որ իրանցիները ծախս են կատարելու այդ գազը ինչ-որ կերպ Հայաստան հասցնելու համար: Սա խնդիր է, որը քննարկման առարկա է, սակայն թուրքմենական գազի պարագայում, հաշվի առնելով նաև տարանցումը, գազի գները չեն կարող համադրելի լինել այն գներին, որ մենք այսօր ունենք: Ես չեմ կարծում, որ մենք թուրքմենական գազ ներկրելու պարագայում կունենանք լավ գին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց նախարարը:

Նա հավելեց, որ թուրքմենական գազի պարագայում բանակցություններ չեն եղել, այլ քննարկումներ, որոնք վերաբերվել են Հայաստան-Թուրքմենստան-Իրան եռակողմ համագործակցությանը` Իրան-Թուրքմենստան պարտքային հարաբերությունների կարգավորման սխեմաներով: Նախարարն ընդգծեց, որ Հայաստանի առաջարկել է իր մասնակցությունը Թուրքմենստան-Իրան պարտքային հարաբերությունների կարգավորման գործընթացին` գոնե մասնակիորեն: Հայաստանն առաջարկել է թուրքմենական գազի դիմաց Իրանի պարտքի մի մասն իր վրա վերցնել մեկ այլ ապրանքատեսակի տեսքով: Այսինքն, Հայաստանը Թուրքմենստանին այդ պարտքի դիմաց տալիս է որևէ այլ ապրանք, իսկ դրա դիմաց Իրանը Հայաստանին գազ է տալիս: «Մեր առաջարկն ընդունվել է և Թուրքմենստանի, և Իրանի կողմից: Պայմանավորվածություն է ձեռք բերվել փորձագիտական մակարդակով առաջին եռակողմ հանդիպումը անցկացնել Թուրքմենստանում: Հիմա մենք սպասում ենք ժամկետների հստակեցման և կարծում ենք, որ առաջիկայում այդ հանդիպումը տեղի կունենա»,- եզրափակեց Աշոտ Մանուկյանը

«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարիՇատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Զանգվածային թունավորման դեպք է գրանցվելՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Զինծառայողի մաhվան դեպքի առթիվ 1 անձ կալանավորվել է Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԳետինը փլվել է ոտքերի տակ․ կինը հանկարծ հայտնվել է 2,5 մետր խորությամբ փոսումԾեծկռտուք և դանակահարություն՝ Արաբկիրում. ձերբակալվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան