Երևանում Volkswagen-ի վարորդը մահացու վրաերթի է ենթարկել երիտասարդ հետիոտնին.Shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հոկտեմբերի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:45-ի սահմաններում Volkswagen Vento մակնիշի 35 FC 165 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Լենինգրադյան փողոցի 48 շենքի մոտ՝ CPS բենզալցակայանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը, ով երիտասարդ տղա է, տեղում մահացել է:
Վարորդը փախուստի չի դիմել, նրա ինքնազգացողությունը վատացել է և դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է Արմենիա բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



