Արտակարգ դեպք Երեւանում. 42-ամյա որդին կասկածվում է 73-ամյա հորը դանակահարելու մեջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ հոկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 12:20-ի սահմաններում Երեւանի շտապօգնության թիվ 01 խումբը Նար-Դոսի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկից Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխել «առաջային անոթափոսային գծով, առաջային որովայնի պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ մի քաղաքացու:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վիրավորը 73-ամյա Գալուստ Փ-ն է: Էրեբունու ոստիկանները պարզել են, որ նրա որդին՝ 42-ամյա Արամ Փ.-ն, տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է հորը՝ պատճառելով վնասվածք:
Էրեբունու ոստիկանները ձեռնարկում են անհրաժշետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալ Արամ Փ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



