ՌԴ-ում արգելել են ադրբեջանցիների նկարահանած հակահայկական ֆիլմի ցուցադրությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի տարածքում արգելվել է ադրբեջանցիների կողմից նկարահանված հակահայկական ֆիլմի ցուցադրությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆիլմն ընդգրկվել է ՌԴ արդարադատության նախարարության ծայրահեղական նյութերի դաշնային ցուցակում:
«1 ժամ 5 րոպե և 59 վայրկյան տևողությամբ ֆիլմը, որը սկսվում է «Ադրբեջանը Կովկասում հայերի վերաբնակեցումից ի վեր» բառերով, և ավարտվում «Ադրբեջանին՝ որպես ագրեսիայի զոհ» արտահայտությամբ, ճանաչվել է ծայրահեղական նյութ»,- ասված է ՌԴ արդարադատության նախարարության կայքում:
ՌԴ Կիրովի Լենինյան շրջանային դատարանի որոշմամբ ֆիլմի ցուցադրությունն արգելվել է ՌԴ տարածքում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



