Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վարդան Բոստանջյան. «Ցածր եկամուտների պատճառով քաղաքացին զրկված է բնակարան գնելու հնարավորությունից»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Երևանում բնակարանների գները անցած 10 տարիների համեմատ ամենացածր մակարդակում են: Բնակարաններն այսքան էժան չեն եղել նույնիսկ 2008–2009 թվականների ժգնաժամից հետո, երբ բնակչության գնողականությունը կտրուկ նվազեց:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Past.am-ի հետ զրույցում ասաց, որ բնակարանների գների նվազման հիմնական պատճառը ցածր պահանջարկն է:

«Հայաստանում ոչ թե բնակարանների ձեռք բերման կարիք չկա, պարզապես ֆինանսական միջոցներ չկան, որպեսզի մարդիկ բնակարաններ գնեն և դրանով էլ պայմանավորված կտրուկ նվազել է պահանջարկը»,– բացատրեց տնտեսագետը:

Վարդան Բոստանջյանի խոսքով՝ առանց հաշվարկի էլ պարզ է, որ անշարժ գույքի շուկայում խնդիրներ կան: Շարքային քաղաքացին էլ այսօր տեսնում է, որ շատ շենքերում բնակարանները դատարկ են:

Իսկ անշարժ գույքի նկատմամբ պահանջարկի ավելացումը պայմանավորված է մի քանի գործոններով: Առաջինը, բնակչության եկամուտների աճն է՝ տնտեսական վիճակի բարելավումը:

«Ողջունելի չէ անշարժ գույքի շուկայի գնային նման տատանումները: Ընտանիքների համար ծածկ ունենալը եղել է կարևորագույն նպատակ, եթե ունենք նման խոցելիություն, դա շատ վատ է, ցածր եկամուտների պատճառով քաղաքացին զրկված է բնակարան գնելու հնարավորությունից»,– նկատեց նա:

Անշարժ գույքի շուկայում առաջացած նման պատկերի մեկ պատճառ էլ է թվում տնտեսագետը: Արտագաղթն իր հետքը նաև այստեղ է թողել: Տարեկան Հայաստանից անվերադարձ հեռանում է բնակչության մոտ 2%–ը: Դատարկվող բնակարանները անընդհատ հանվում են շուկա և նպաստում գների նվազմանը: Նվազում է նաև պոտենցիալ գնորդների թիվը:

Վարդան Բոստանջյանը նշեց, որ ստեղծված իրավիճակն իր հերթին կարող է հանգեցնել մի շարք խնդիրների:

«Սա ցանկացած տնտեսության համար բացասական երևույթ է: Մեր երկրի համար ոչ ցանկալի վիճակ է, իսկ տնտեսության ցանկացած աշխուժացում մեծապես պայմանավորված է նաև շինարարության՝ բնակարանային շուկայով: Այս առումով, մենք ունենք խոցելի վիճակ: Սա նշանակում է, որ կա վաճառքի բավականին մեծ առաջարկ, որը գնողունակ պահանջարկով ապահովված չէ, այսինքն` մարդիկ չեն կարողանում անշարժ գույք ձեռք բերել: Իսկ գնողունակությունն էլ կա՛մ սովորաբար լինում է ներքին գնողունակության հաշվին, կա՛մ դրսի: Այսօր աղքատության բարձր ցուցանիշ կա երկրում»,– ընդգծեց նա:

Տեղեկացնենք, որ վիճակագրական տվյալների համաձայն՝ Երևանում 2017 թվականի առաջին եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գները` 1 քառակուսի մետր մակերեսի հաշվարկով, 2016 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ, նվազել են 0,8%–ով:

Երևանում (բացի Նորք–Մարաշից) 2017 թվականի առաջին եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառակուսի մետր մակերեսի միջին գինը կազմել է 272 հազար 800 դրամ, 2016 թվականի նույն ժամանակահատվածում` 274 հազար 600 դրամ, իսկ 2016–ի չորրորդ եռամսյակում` 275 հազար 100 դրամ:

2017 թվականի առաջին եռամսյակում հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երևանը, անհատական բնակելի տների շինության 1 քառակուսի մետր մակերեսի շուկայական միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը), 2016 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ նվազել են 0,2%–ով:


Մանյա Պողոսյան

Իտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է ՙՀրազդան Ցեմենտ Քորփորեյշն՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գործարանի աճուրդը Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին