Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնությունը մեկնարկում է
ՍՊՈՐՏՄեկնարկում է Հայաստանի բասկետբոլի «Ա լիգա»-ի կանոնավոր առաջնությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հոկտեմբերի 21-ին, մեկնարկում է տղամարդկանց Ա լիգայի կանոնավոր առաջնությունը, որին կմասնակցեն հետևյալ 7 ակումբները. «Ուրարտու» (Երևան), ՖԻՄԱ (Երևան), «Շիրակ» (Գյումրի), «Արթիկ» (Արթիկ), «Ինժեներ» (Երևան), «Արցախ» (Ստեփանակերտ), «Գրանդ սպորտ» (Երևան):
Հոկտեմբերի 21-ին կայանալիք առաջնության մեկնարկային խաղում «Ուրարտուն» Օլիմպավանում հյուրընկալելու է ՖԻՄԱ-ին: Հանդիպումը սկսվելու է 20:00-ին: 1-ին տուրի մյուս հանդիպումները կկայանան հոկտեմբերի 22-ին: Այդ օրը «Շիրակը» կհյուրընկալի «Ինժեներին», իսկ «Արթիկը»՝ «Արցախին»: Հանդիպումները կսկսվեն 16:00-ին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



