Երևան, 14.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ Նախագահը մասնակցել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի և ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի աշխատաժողովին նվիրված գալա ընթրիքին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 19-ի երեկոյան մասնակցել է «Մեքենայական ուսուցումը՝ գիտական հայտնագործությունների խթան» թեմայով միջազգային աշխատաժողովի շրջանակներում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (ՖԱՍՏ) կազմակերպած գալա ընթրիքին:

Միջոցառման ընթացքում ներկայացվել են Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները և իրականացվող ծրագրերը` կրթաթոշակային ծրագիրը, «Հաջորդ սերնդի խորհուրդը», ոչ ֆորմալ ներդրողների ցանցը և հիմնադրամի պաշտոնական կայքը:

Ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր ՖԱՍՏ-ի և մի շարք կրթական հաստատությունների միջև:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, գալա ընթրիքին ներկա են եղել նաև Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի շրջանակներում ձևավորվող «Հաջորդ սերնդի» նորընտիր խորհրդի 15 անդամները: Խորհուրդը միավորելու է գիտելիքներով և համապատասխան հմտություններով զինված երիտասարդ տաղանդավոր գիտնականներին և տեխնոլոգիաների գծով մասնագետներին ողջ աշխարհից` նպատակ ունենալով խթանել տեխնոլոգիական զարգացումն ու գիտական և ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում և դրա սահմաններից դուրս:

Միջոցառման ժամանակ Հանրապետության Նախագահը հանդես է եկել ողջույնի խոսքով:


Նախագահի խոսքը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի և ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի աշխատաժողովին նվիրված գալա ընթրիքին


Հարգելի՛ գործընկերներ,

Ողջունում եմ բոլորիդ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի առաջին գործնական նախաձեռնության՝ ԱՄՆ-ի գիտության ազգային հիմնադրամի հետ համատեղ աշխատաժողովի անցկացման առթիվ: Կարծում եմ, որ նման համագործակցություն հաստատելու ճանապարհը պետք է միասին անցնենք` գիտելիքի և բարձր տեխնոլոգիաների առավելությունների վրա հենվող տնտեսություն ձևավորելու մեր նպատակին հասնելու համար: Այս առումով ողջունում եմ նաև այսօր սկիզբ առնող գործակցության նոր ծրագրերի շուրջ ձեր ծավալած քննարկումները:

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամն ավելի հայտնի է իր անվանման անգլերեն ՖԱՍՏ հապավումով: «Ֆաստ» նշանակում է «արագ», ուստի մենք պետք է կարողանանք արագ կողմնորոշվել և մեր ճիշտ տեղը գտնել այս արագ փոփոխվող աշխարհում:

Հիմնադրամը Հայաստանի զարգացման գաղափարի շուրջ է հավաքել անվանի հայերի մայր Հայաստանից և սփյուռքից: Նրանք հաջողություն են արձանագրել գիտության, տեխնոլոգիաների և դրանց հետ շաղկապվող ձեռնարկատիրության ոլորտում: Նոր աջակիցների ներգրավումը և համատեղ ջանքերով ավելի ամուր Հայաստան կերտելու ձգտումը թույլ են տալիս վստահություն հայտնել, որ առաջանցիկ տեմպերով տեխնոլոգիապես արագ զարգացման տեսլականն այլևս հասանելի է` և՛ հասանելի հեռանկար է, և՛ նպատակ մեզ համար:

Հիմնադրամի շուրջ միավորված մարդիկ իրենց այլ նախաձեռնություններով տարիներ շարունակ աջակցել են Հայաստանի բարեփոխմանը և զարգացմանը: Այս նախաձեռնությունը պետք է դառնա պետական և մասնավոր հատվածների համագործակցության ևս մեկ արդյունավետ և հաջողված օրինակ: Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ իմ և Հայաստանի ողջ պետական համակարգի աջակցությունն այս նախաձեռնությանը, շնորհակալություն եմ հայտնում ՖԱՍՏ-ի հիմնադիրներին և աջակիցներին:

Այս հիմնադրամի ստեղծումը խորհրդանշական է: Բոլորդ տեղյակ եք, որ դեռևս 2008 թվականին Հայաստանից և սփյուռքից աշխարհի առաջատար բուհերում ուսանելու մեկնած երիտասարդներին օժանդակելու նպատակով ստեղծվել էր «Լույս» հիմնադրամը: Այսօր «Լույս»-ը դուրս է գալիս իր ավանդական շրջանակներից և հանդես է գալիս որպես զարգացման նոր ծրագրի համահիմնադիր՝ փոքրիկ մասով, բայց համահիմնադիր: Այսուհետ ևս մենք շարունակելու ենք հետևողական լինել տարբեր նախաձեռնությունները համադրելու միջոցով ավելի լավ արդյունքների հասնելու մեր քաղաքականության մեջ։

Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանն այսօր գտնվում է կարևոր փոփոխությունների շրջափուլում: Քայլ առ քայլ, հետևողականորեն մենք հաղթահարում ենք առկա դժվարությունները և արտաքին անբարենպաստ միջավայրի սահմանափակումները: Նույն հետևողականությամբ բարեփոխում ենք մեր ներքին կյանքը` այն կազմակերպելով փոխադարձ հարգանքի, երկխոսության, հանդուրժողականության, համերաշխության և արդար սկզբունքների հիմքի վրա: Այս բոլոր գործընթացները հաջողությամբ կազմակերպելու համար մեզ անհրաժեշտ են նախաձեռնություններ, որոնք թույլ են տալիս ողջ երկրում դրական միջավայր ստեղծել և նոր հեռանկարներ բացել:

Նորարարության զարգացման ուղղությամբ Հայաստանի, սփյուռքի և միջազգային գիտական համայնքների մեկտեղումը, վստահ եմ, կարող է տալ տեսանելի և չափելի արդյունքներ: Հաճախ ենք մենք լսում, որ գիտատեխնիկական շատ մշակումներ չեն իրացվում բյուջետային և ֆինանսական սահմանափակումների պատճառով: Այժմ ՖԱՍՏ-ի հովանու ներքո գրանտային-վենչուրային ֆինանսավորման գործիքների ներդրումը կլինի ևս մեկ կարևոր քայլ մեր գիտական ներուժի լիարժեք բացահայտման ճանապարհին: 

Հայաստանի պետությունն իր հերթին հանձնառու է զարգացնելու հեղինակային իրավունքի և դրա պաշտպանության իրավակիրառական դաշտը: Մենք նաև հետևողականորեն շարունակելու ենք բարելավել գործարար միջավայրը, այդ թվում՝ նաև կապիտալի շուկայի մատչելիությունը, որպեսզի դյուրացնենք գիտատեխնիկական մշակումների ֆինանսավորումը:

Վստահ եմ, որ սա է ստեղծագործական թռիչքների համար ճանապարհ հարթելու ամենաճիշտ ձևը: Կասկած չունեմ, որ 21-րդ դարում կրթությունը և գիտելիքը լինելու են բարեկեցիկ և ազդեցիկ լինելու անփոխարինելի աղբյուրներ: 

Սա է նաև արտասահմանում ապրող հայ մասնագետների ներուժը Հայաստանում բացահայտելու և կիրառելու ճիշտ ուղին: Գիտելիքին, տեխնոլոգիաներին և դրանից բխող զարգացմանը հաջորդելու կգա մասնագետների ավելի մեծ ներգրավումը հայրենիքի շենացման նվիրական գործին:

Ամփոփելով խոսքս՝ պետք է ընդգծեմ, որ ՖԱՍՏ-ը մեզ ցույց է տալիս այն ուղին, որով Հայաստանի իշխանությունները, ընդդիմությունը, քաղաքացիական հասարակությունը, սփյուռքի կառույցները և բոլոր շահագրգիռ անհատները պետք է քայլեն նոր և ինտելեկտուալ Հայաստանի տեսլականը իրագործելու համար։ 
Բարի երթ եմ մաղթում Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամին: ՖԱՍՏ-ի հաջողությունը լինելու է մեր բոլորի հաջողությունը:

Երկու օր Իջևանում. քաղաքը սպասում է ներդրումների. Հրայր ԿամենդատյանԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը Քարոզարշավի ընթացքում արձանագրում ենք, որ Ս. Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» դաշինքին իրենց աջակցությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանի մեծ թվով աջակիցներ. Ղազարյան«Չմասնակցել ընտրություններին՝ նշանակում է ընտրել Նիկոլ Փաշինյանին». «Փաստ»Անկախ բոլոր խնդիրներից՝ իմ կոչն ու հորդորը բոլոր համայնքներում մեկն է․ միասնական ուժերով կարող ենք փոխել այս իրավիճակը և ունենալ բարգավաճ Հայաստան. Գագիկ ԾառուկյանԷրդողանը, Լուկաշենկոն, Ալիևը Հայաստանի ընտրություններում. Էդմոն Մարուքյան Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին. «Փաստ»Ի՞նչ նպատակ է հետապնդում իշխանության ագրեսիվ խոսույթըԻտալիայի գավաթ. «Ինտերը» հաղթեց «Լացիոյին»՝ նվաճելով պատմական 10-րդ տիտղոսը Սոցիալական ծախսերի շրջանակը կընդլայնվի. փոփոխություններ Հարկային օրենսգրքում. «Փաստ»Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում. «Փաստ»Քանի մարդ են կարողանում բերել Նիկոլ Փաշինյանի հավաքներինԿարևորը ոչ թե ընթացքն է, այլ արդյունքը. պաշտպանության նախկին նախարարը՝ երևանյան գագաթնաժողովի մասին. «Փաստ»Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ»Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ»Թրամփը հնարավոր է մոտ ապագայում այցելի Ռուսաստան «Սյունիքում ինչ-որ անբացատրելի խաղաղություն է իջնում ներսս». Լիա Զախարյան ՆԳ նախարարը ՄԱԿ պատասխանատուների հետ քննարկել է COP 17 համաժողովի շրջանակում անվտանգության ապահովման և հասարակական կարգի պահպանման հարցեր Ահազանգում է ԴՕԿ կուսակցության պատգամավորության թեկնածու Նառա ԳևորգյանըԻ՞նչ եղանակ սպասել մայիսի 14-ից 18-ը ԱՄՆ-ը հանկարծակի չեղարկել է 4 000 զինծառայողի ուղարկումը Լեհաստան Եվրոպական 10 երկրների պատվիրակություններ ժամանելու են Հայաստան՝ Օպերային թատրոնում մասնակցելու «Դասական Եվրատեսիլ 2026»-ին Հայկ Մարտիրոսյանն առաջատարներից է․ «1er Open International de Lecci» Լոռու մարզում սելավաջրերը լցվել են անասնագոմերից մեկը․ խոճկորների մի մասը չի գտնվել Մայիսի 13-ին, 14-ին, 15-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին լույս չի լինելու Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Դեմ ենք, որ լինի որևէ ուժ, որն ունենա այսօրվա պես բացարձակ իշխանություն․ Էդմոն Մարուքյան«Պետք է կանգնեցնենք մեր երկիրը անդունդի եզրին հասցրած այս թույլ, անիմաստ իշխանությանը». Սամվել Կարապետյան (տեսանյութ)«Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավին Դիլիջանի անձրևն էլ չի կարող խանգարելՌոբերտ Քոչարյանի հետ մասնակցել եմ պատերազմին և վստահ եմ նրա վրա․ քաղաքացի«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը Երևանի Նոր Նորք վարչական շրջանումՍամվել Կարապետյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի բնակիչների հետՓաշինյանը Արցախից բացի ավելի վտանգավոր բաներ է արել, մենք կամաց-կամաց ամեն ինչ բացահայտելու ենք․ Սամվել ԿարապետյանԳազ չի լինելու Ջանես Նազարյանը դարձավ Եվրոպայի մինչև 17 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի առաջնության չեմպիոն Մշակույթի գործիչները միանում են Ուժեղ Հայաստանին․ Արման Նավասարդյանը ընտրում է փոփոխությունըՄեզ ոչ մի ասֆալտ պետք չէ, եթե այս հողերի վրա հայեր չեն ապրելու, իսկ նոր ճանապարհներով անարգել երթևեկելու են ադրբեջանցիները. ԿարապետյանՄենք պետք է ապահովենք հասարակության բարեկեցությունը, մենք միասին պետք է արձանագրենք Հայ ժողովրդի հաղթանակը. Արամ ՎարդևանյանԶանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Մենք ձեզ հետ պետք է Սևանա լիճը դարձնենք մեծ տնտեսական գործունեություն ունեցող հիմնարկ. Սամվել Կարապետյանը` Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ հանդիպմանը Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Իսրայելը հայտարարել է բոլոր ճակատներում ռազմական գործողությունները վերսկսելու իր պատրաստակամության մասին Հայաստանում կեղծ դեղի հայտնաբերման ահազանգ է ստացվել Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ ՆԳ նախարարի անունից միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարին Փոփոխությանը ոչինչ չի կարող խանգարել. «Ուժեղ Հայաստան»«Հիստերիայի մեջ է, կարող է լացել, ծնկի գալ, մեր ուժն է նրան ծնկի բերելու»․ Սամվել Կարապետյան Երևանում ծառն արմատից պոկվել ու ընկել է մեքենաների վրա Իշխանափոխության բանաձևը. ելույթս Գավառ քաղաքում․ Էդմոն ՄարուքյանՀայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կտոնախմբի Համբարձման տոնը