Իրաքի բանակը Մոսուլի մոտակայքում նավթով հարուստ ևս մեկ շրջան է գրավել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքյան զորքերը Մոսուլի մոտակայքում գտնվող ևս մեկ նավթային համալիր են վերահսկողության տակ առել:
Ինչպես հաղորդում է DW.com-ը՝ վկայակոչելով իրաքյան ռազմական աղբյուրը, բանակային ուժերը հոկտեմբերի 19-ին տեղակայվել են Էյն Զալայի նավթադաշտերում, ինչպես նաև Մուսուլից հյուսիս-արևմուտք ընկած Զումար շրջանում օպերատոր ընկերության ներկայացուցչություններում: Քրդական զորամիավորումները նահանջել են առանց մարտի:
Իրաքի բանակն ու դաշնակից շիա կազմավորումները հոկտեմբերի 16-ին սկսել են Իրաքյան Քրդստանի մոտակա վիճահարույց տարածքների վերահսկողության վերականգնման գործընթացը: Նրանք արդեն գրավել են նավթով հարուստ Քիրքուք նահանգը:
Քրդերն, իրենց հերթին, նշում են, որ դեռևս վերահսկում են Խուրմալա նավթային շրջանը, որը տեղակայված է Քիրքուքից հյուսիս-արևմուտք:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



