Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ձեզ հետ միասին Հայաստանում որակական փոփոխություններ անելու հնարավորություն ունենք». վարչապետը՝ NSF-FAST-ի աշխատաժողովի մասնակիցներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology-FAST) և ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի (US National Science Foundation-NSF) միջազգային համատեղ աշխատաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին՝ միջազգային աշխատաժողովը նախաձեռնելու համար և նշել, որ կառավարությունը մեծ հույսեր է կապում տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և գիտության ոլորտների զարգացման  ուղղությամբ ձեռնարկվող նման կարևոր քայլերի հետ: «Մենք կարծում ենք, որ ձեզ հետ միասին Հայաստանում որակական փոփոխություններ անելու  հնարավորություն ունենք: Ոչ միայն պատրաստ ենք, այլև մեր ողջ ներուժով կանենք հնարավոր ամեն ինչ՝ համագործակցությունը զարգացնելու և առաջընթաց արձանագրելու համար», - նշել է կառավարության ղեկավարը:

NSF-FAST աշխատաժողովի կազմակերպիչներն ու մասնակիցները շնորհակալություն են հայտնել Կարեն Կարապետյանին՝ համագործակցության և աջակցության պատրաստակամության համար ու նշել, որ Հայաստանն ունի անհրաժեշտ ներուժ՝ աշխարհում տեխնոլոգիապես առաջատար դիրք զբաղեցնելու, աճ ու զարգացում արձանագրելու համար: Նրանք գոհունակություն են հայտնել այսօր աշխատաժողովի շրջանակում տեղի ունեցած քննարկումների ընթացքի և արդյունքների կապակցությամբ, որոնք բավական արդյունավետ են եղել՝ կապեր հաստատելու և ոլորտի զարգացման հնարավորությունները քննարկելու առումով:

«Մենք՝ պաշտոնյաներս, թարմ որոշումներ կայացնելու, թարմ հայացքով ամեն ինչին նայելու խնդիր ունենք, և շատ կարևոր է, որ ի դեմս FAST հիմնադրամի, այս միջավայրը մեզ համար մշտապես առաջ մղող  ուժ, անկախ դիտորդ լինի: Մենք բաց ենք և պատրաստ մաքսիմալ արձագանքել ձեր կողմից բարձրացվող հարցադրումներին, որովհետև եթե այս անգամ էլ բաց թողնենք այն նոր հնարավորությունը, որը երկրներին տրվում է արագ փոփոխություններ անելու համար, կարող ենք կորցնել հնարավորությունը: Այդ իսկ պատճառով եթե կա մի հարթակ, որտեղ գեներացվում են գաղափարները, և պաշտոնյաներից պետք է աջակցություն, մենք պատրաստ ենք դա անել», - անդրադառնալով FAST-ի գործունեությանը՝ ասել է կառավարության ղեկավարը:

Հանդիպմանը քննարկվել են տեխնոլոգիաներ-կրթություն-գիտություն կապի ապահովմանը և արդյունավետ շղթայի ձևավորմանը, այդ համատեքստում Հայաստան-Սփյուռք համագործակցության զարգացմանը, առկա ներուժի լիարժեք իրացմանը, Հայաստանի թվային օրակարգի իրագործմանը, տեխնոլոգիական կրթության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների և պայմանների ստեղծմանը վերաբերող, ինչպես նաև մի շարք այլ հարցեր: 

 

Բախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը «Գազպրոմ Արմենիա»-ին տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետ է երկարաձգվել Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան27-ամյա աղջկա ողբերգական պատմությունը ցնցել է բոլորինՊենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Գերմանական օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ՝ փոքր փաթեթով ու դետոնատորով․ «Bild»Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը առաջիկա 5 տարում