Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Զարգանա՞լ, թե խնայել՝ աշխատողի հաշվին

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հասարակությունը հիմնականում չի հետաքրքրվում, թե Աշխատանքային օրենսգիրքն ինչ դրույթներ է պարունակում: Ու չնայած այն օգնում է գործատուի հետ օրենքի շրջանակներում բանակցել ու հետագայում ավելի պաշտպանված զգալ, սակայն մեր օրերում, նման ահռելի չափով գործազրկության պայմաններում, աշխատողների համար իրավական այս փաստաթուղը մի տեսակ անտեսվածներից է համարվում, որովհետև աշխատողը այսօր պայքարում է ոչ թե իր իրավունքների, այլ իր աշխատատեղի համար: Այդուհանդերձ այն դե ֆակտո գոյություն ունի, դե յուրե գործում է և այսպես ասած՝ «սպիտակ դաշտում» աշխատող ընկերությունները փաստացի առաջնորդվում են այդ իրավական փաստաթղթով:

Բայց խնդիրն այն է, որ օգտվելով նման իրականությունից ներկայում շրջանառության մեջ է դրվել«ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նոր նախագիծ, որն ըստ փորձագետների ավելի է դժվարացնելու գործատու-աշխատող առանց այդ էլ չկայացած փոխհարաբերությունները:

Աշխատանքի իրավունքի և մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ Տիգրան Կիրակոսյանը «Փաստի» հետ զրույցում նշեց՝ որքան էլ հասկանալի է, որ օրենսդրական փոփոխությունը իրավակիրառական պրակտիկայում ծագած խնդիրների լուծման, օրենքների տարաբնույթ ընկալումների տեղիք տվող դրույթների հստակեցման, ինչպես նաև նոր միջազգային պայմանագրերի դրույթների համապատասխանեցմանն ուղղված բնականոն գործընթաց է, սակայն սպասվելիք նոր փոփոխությունների նախագծի վերլուծությունը այնպիսի տպավորություն է առաջացնում, որ պետությունը ցանկանում է փոքր բիզնեսի համար ընդունել արտոնություններ սոցիալական անհավասարությանը տանող օրենսդրական փոփոխությունների միջոցով:

«Աշխատանքային հարաբերությունները երաշխավորված հարաբերություններ են, ինչը սահմանված է աշխատանքային օրենսդրության պարտադիր նորմերով: Որպես պարտադիր նորմերի կամ երաշխիքների օրինակ կարելի է նշել գրավոր աշխատանքային պայմանագրի կնքումը, աշխատանքի էական պայմանները փոփոխելու դեպքում կամ աշխատանքային պայմանագիրը գործատուի նախաձեռնությամբ լուծելու դեպքում գրավոր ծանուցելը, գրավոր ծանուցման սահմանված ժամկետների պահպանումը, աշխատաժամանակի և հանգստի տևողությունների պահպանումը, աշխատավարձի, հավելումների նվազագույն չափերի պահպանումը և վճարումը, ամենամյա արձակուրդի նվազագույն տևողությունների պահպանումը և այլն, սակայն այս նորմի պարտադրելիության փոփոխումն օրենքում դարձնելով «կողմերի համաձայնությամբ» մոտեցմամբ, հավասարազոր է նրան, որ աշխատողի համար անբարենպաստ պայմաններ կարող են սահմանվել»,- ասաց Տ. Կիրակոսյանը:

Սպասվող փոփոխությունները փաստացի սահմանելու են նաև նոր՝ «գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատու»-ի տեսակ, ում կտրվի իրավունք իր մոտ աշխատանքի ընդունվող անձանց հետ՝ կողմերի համաձայնությամբ, սահմանափակել աշխատանքային օրենսդրության նորմերում շատ կարևոր տեղ զբաղեցնող մի քանի երաշխիքները: Մասնավորապես, վերը նշված գործատուն կկարողանա աշխատողի հետ պայմանագիրն անորոշ ժամկետով կնքել կամ որոշակի ժամկետով կնքված պայմանագիրը լրանալուց առաջ գրավոր ծանուցել, որը ներկա օրենսգրքով համարվում է պարտավորություն:

«Կարևոր երաշխիքներ են նաև արտաժամյա աշխատանքում միայն գործատուի պահանջով ներգրավված լինելու, արտաժամյա աշխատանքի տևողությունը սահմանափակելու, ամենամյա երկարացված և լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող աշխատողին այն տրամադրելու, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված՝ ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքները կատարելու համար աշխատողին հավելում տալու երաշխիքները: Եվ նոր փոփոխություններով այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ պետությունը ցանկանում է աջակցել այն գործատուներին, ովքեր ոչ միայն ցանկություն չունեն օրենքը պահպանել, այլ չեն էլ ընկալում իրենց ձեռնարկատիրության համար օրենսդրական նորմերի օգտակարությունը»:Օրինակ, նախագծով առաջարկվող ներքին կարգապահական կանոնների դրույթների տեղափոխումը աշխատանքային պայմանագրի մեջ չի նշանակում որ համապատասխան մասնագետ կարող ենք էլ չվարձել: Հակառակը, նույնիսկ այն աշխատանքային պայմանագրի բլանկը, որը խոստանում են տրամադրել, այդ դեպքում էլ այն լրացնելու համար մասնագետ պետք է ունենալ: Ներկա շուկայական պայմանները պարտադրում են նաև, որ իրական բիզնեսմենը ոչ միայն հաշվապահ և կադրային գործավար վարձի, այլ նաև բիզնեսի զարգացման մասնագետ ունենա, ոչ թե ամեն ինչ ինքնուրույն իրականացնի: Ուստիև աշխատանքային հարաբերությյունների կանոնակարգման հարցն այսօր շատ կարևոր է և բոլորովին պետք չէ այն անտեսել»- ասաց Տ. Կիրակոսյանը:

Չի կարելի հետևանքների դեմ պայքարել պատճառը թողնելով: Խնդիրը չի լուծվի, քանի դեռ խնդիրը ծնող պատճառները չեն քննարկվում: Պետության առաքելությունը աշխատողի երաշխիքները սահմանափակելը, մասնագետ չվարձել հորդորելը, մի սուբյեկտի հաշվին մյուս սուբյեկտի եկամուտը «կարճաժամկետ» հատվածում բարձրացնելը չէ, այլ օրենքների և բիզնես դաշտի բոլոր սուբյեկտների իրավունքների և շահերի կայունության և հավասարակշռության երաշխավորը լինելն է:

Վերջապես, որպես զարգացող երկիր անհրաժեշտ է ոչ թե խնայելու, այլ արտադրողականությանը, արտադրանքի պահանջարկը բարձրացնելու քաղաքականություն վարել: Գլոբալ մրցակցությունը վաղուց զարգանում է ոչ միայն մարկետինգի և բրենդինգի, այլ լավագույն անձնակազմի արդյունավետ աշխատանքի լավագույն անձնակազմի արդյունավետ աշխատանքի սահմաններում: Այսինքն, այսօր աշխատողին ոչ միայն կարևոր ռեսուրս և կապիտալ պետք է դիտարկել, այլ նաև կարևոր ներդրում, ինչի համար անհրաժեշտ է ոչ թե խնայել, այլ ստեղծել աշխատանքի գրավիչ պայմաններ:


Արմինե Գրիգորյան

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան