Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքերով ընթացիկ տարում 208 քրեական գործ է հարուցվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հանձնարարությամբ բիզնեսի հետ ոլորտային հանդիպումներ են կայանում, որոնց ժամանակ տնտեսվարողներին հորդորում են ինքնակամ վճարել չվճարված հարկերն ու ստվերային շրջանառությունը բերել հարկման դաշտ: ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ Սամվել Սինանյանը հոկտեմբերի 18-ին հրավիրած ասուլիսում նշեց, որ ստվերային շրջանառության կրճատման ու կանխարգելման միջոցառումների շրջանակում բազմաթիվ ընկերություններ շտկել են հարկային վարքագիծը, իսկ որոշ տնտեսվարողների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր:

«Որոշ ընկերությունների ներկայացրած առարկություններն ուսումնասիրվում են, իսկ մի շարք տնտեսվարողների վերաբերյալ խոշոր չափերով և առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի տարբեր հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր և ուղարկվել ՊԵԿ քննչական վարչություն՝ նախաքննության»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Սամվել Սինանյանը:

ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործեր են հարուցվել «Կարտիգնար» ՍՊ ընկերության նկատմամբ՝ 2015թ. շահութահարկի վերաբերյալ հաշվետվությունն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չներկայացնելու և 5.2 միլիոն դրամ հարկ չվճարելու համար, «Գեոդաթ» ՍՊ ընկերության դեմ՝ իրականից ավելին ծախսագրելու հետևանքով հաշվետվությունում ակնհայտ կեղծ տվյալ ներառելու և 4.9 միլիոն դրամ հարկ չվճարելու համար: «Մաքուր և ուղիղ» ՍՊԸ-ի վերաբերյալ էլ նույն հոդվածի 2-րդ մասով է հարուցվել քրեական գործ՝ հաշվետվությունում ակնհայտ կեղծ տվյալ ներկայացնելու և 15.8 միլիոն դրամ չվճարելու համար,  իսկ «Գավառի ՃՇՇ» ընկերության դեմ՝ անհուսալի կրեդիտորական պարտքերի մասով հաշվետվություններ չներկայացնելու միջոցով շուրջ 28 միլիոն դրամ հարկ չվճարելու համար:

Սամվել Սինանյանի տեղեկացմամբ` 2017-ի ընթացքում վարչության կողմից հարուցվել է 208 քրեական գործ: Նրա դիտարկմամբ՝ ընկերությունները հիմնականում տարբեր մեխանիզմներով են խուսափում հարկային պարտավորությունների կատարումից, մասնավորապես ծախսերի արհեստական ուռճացման միջոցով նվազեցնում են շահութաբերությունը, ինչի արդյունքում նվազում է շահութահարկը: «Արհեստականորեն նվազեցնում են նաև իրացումից հասույթը՝ ՀԴՄ-ով իրացված ապրանքների արժեքը ցածր ներկայացնելու կամ ընդհանրապես կտրոն չտրամադրելու միջոցով: Խուսափում են եկամտային հարկի վճարումից՝ վարձու աշխատողների աշխատավարձը քիչ ցույց տալու կամ վերջիններիս օրենքով սահմանված կարգով չգրանցելու, ԵԱՏՄ երկրներից ներմուծումներ կատարելիս հարկային հայտարարագիր չներկայացնելու և դրա արդյունքում ԱԱՀ-ի գումարները չհաշվարկելու միջոցով: Տնտեսվարողները ցույց են տալիս նաև ձեռք բերված և իրացվելիք ապրանքների մնացորդի վերաբերյալ կեղծ տվյալներ և այլն»,-ավելացրեց պաշտոնյան:

 

Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բախվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բախվել «Renault»-ին Բեռնատար գնացքների բախման հետևանքով մեկ մարդ է զnhվել. Մյունխեն Թրամփը կրկին հիշել է Իտալիայի վարչապետի մասին. Մելոնին «կրկին ու կրկին» խնդրել է ինձ հետ լուսանկարվել Դավիթ Բեկ փողոցում բախվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Իրանի պատվիրակությունը կայցելի Շվեյցարիա՝ պահանջելու հուշագրի իրականացում Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բախվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բախվել «Renault»-ին Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ «Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններով Կամչատկայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Շախմատի աշխարհի պատանեկան առաջնության 5-րդ խաղափուլի արդյունքները. Հայաստանի ներկայացուցիչներն առաջատար են Ծառատունկ կկազմակերպվի Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ Զլատան Իբրահիմովիչը նշել ԱԱ-2026-ի թաքնված ֆավորիտներից մեկին ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունները փակուղի են մտել, քանի որ Լիբանանում շարունակվում են մարտերը 25-ամյա վարորդը «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում ինքնավթարի է ենթարկվել Թեհրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի Կրասնոդարում 2 երիտասարդ դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնում գտնվող մարդկանց վրա․ մեկ կին մահացել է, կան վիրավորներ Աhաբեկչական հարձակում Պակիստանում, զոhվել է 7 մարդ Սիսվանում հնչել են կրակnցներ, վիրավորներ կան, հայտնաբերվել են տարբեր զենքերի պարկուճներ, մեքենաԽուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն Խնդիրը Սահմանադրությունը փոխելու հնարավորություն ունենալու մեջ է․ Հրայր ԿամենդատյանԿիլիկիայում հնչած կրակոցների հետեւանքով կա 4 վիրավոր. 1 անձ ձերբակալվել է Պայքարը շարունակելու համար պետք է մաքսիմալ գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է․ Քոչարյան «Ես իմ մտքում էի ստեղծել այդ մարդուն». Օլյա Հակոբյանն առաջին անգամ անկեղծացել է Աբելից բաժանվելու պատճառների մասին Սատարելով կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն ՌԴ-ի հանդեպ կուրացնող ատելության. Ռոբերտ Ամստերդամ Թունավորում՝ լապշաներից. զգուշացումՆախընտրական շրջանի խախտումներն ու ճնշումները աննախադեպ էին Հայաստանի համար․ Արմեն ՄանվելյանՇուրջ 200 մլն դրամ է հատկացվել Երևանում Վարդավառ տոնելու համարԿան քաղաքական ուժեր, որոնք համարում են՝ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Ռոբերտ Քոչարյան Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ Իրանի հետ պшտերազմի շարունակությունը կարող է համաշխարհային տնտեսական ճգնաժամ առաջացնել․ Թրամփ Քլորից 25 մարդ է թունավորվելՈսկու գինն աճել է 1.27%-ով Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»․ Ոսկանյան Դիլիջանում այրվել է ավտոմեքենա Մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Քոչարյան Եղանակը կցրտիՍկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Այս ընտրություններն ազատ չէին․ ընտրությունների իմիտացիա էր․ Մենուա ՍողոմոնյանԻնչպե՞ս մարդկությունը որոշեց հրաձգությունը նաև սպորտ դարձնել. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հունիս). Հանրահավաք Մատենադարանի մոտ, նստացույց Ազատության հրապարակում. «Փաստ»Ենթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ»Սկանդալային հարցեր ընդունելության շուրջ. ֆոկուս՝ ԲրյուսովիցԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակիՌուսաստանից Ադրբեջանով ցորենի ևս մեկ խմբաքանակ կուղարկվի Հայաստան Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զnhվել է առնվազն 5 մարդ Տնտեսական փակուղի. երկիրը զրկվում է եկամուտների ահռելի աղբյուրից. «Փաստ»