Գերմանացիները դեմ են մուսուլմանական տոներ սահմանելուն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳերմանացիների մեծամասնությունը՝ ավել քանի 70%–ը դեմ է արտահայտվել երկրի առանձին տարածաշրջաններում օրենսդրական մակարդակով մուսուլմանական տոներ սահմանելու Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերի առաջարկությանը:
INSA սոցիոլոգիական ինստիտուտի անցկացրած հետազոտության համաձայն՝ տասը գերմանացիներից յուրաքանչյուր յոթերորդը չի ցանկանում, որ երկրում մուսուլմանական տոներ սահմանվեն:
Ի պաշտպանություն նման օրենսդրական նախաձեռնության հանդես է եկել հարցվածների ընդամենը 7,8%–ը:
Հարցմանը, որ Bild պարբերականի պատվերով անցկացվել է հոկտեմբերի 13–16–ը, մասնակցել է 2011 մարդ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԳ նախարար Թոմաս դե Մեզիերը հայտարարել էր երկրի առանձին տարածաշրջաններում մուսուլմանական տոների սահմանումը քննարկելու պատրաստակամության մասին, ինչի համար խիստ քննադատության էր ենթարկվել, նույնիսկ սեփական կուսակցության՝ Քրիստոնեադեմոկրատական միության (ՔԴՄ) կողմից:



