Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գյուղացիները գրավադրած տներն ու հողամասերը կորցնելու վտանգի տակ են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարկուտի պատճառով Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի բնակչության 80%–ը վարկերի բեռի տակ է մնացել: Բերքը տուժել է, գյուղացին շահույթ չի ստացել:

Այգեշատցի Արմեն Մուրադյանը 5000 մետր կաղամբի ցանքատարածություն է կորցրել:

«Կաղամբ ունեի, սաղ կարկուտը փչացրեց, սաղ նեխել էր: Մի քիչ էլ սերմի մեջ խաբվեցինք»,Past.am-ի հետ զրույցում ներկայացրեց հողի մշակը:

Այգեշատի բնակիչը 5000 մետր կաղամբ մշակելու համար 200000 դրամից ավելի գումար է ներդրել, սակայն նրան հաջողվել է դաշտից տուն հասցնել միայն 200 կիլոգրամ կաղամբ:

«Սերմին 90000 դրամ գումար եմ տվել: 60000 դրամ էլ տրակտորիստներին ենք փող տվել ու լիքը մանր–մունր այլ ծախսեր, բայց ոչ մի կոպեկ չեմ ստացել»,– հաշվարկեց Արմեն Մուրադյանը:

Նախորդ տարվա վերցրած վարկն Արմեն Մուրադյանն արդեն երկրորդ տարին չի կարողանում փակել: Երկու տարի անընդմեջ Այգեշատը տուժում է կարկուտից:

«9000 դոլար վարկ ունեմ ու ժամկետանցի տակ եմ հայտնվել: Բանկերը մի քիչ աջակցեցին, ասացին՝ տոկոսները տուր, իսկ մայր գումարի վճարման ժամկետն էլ հետաձգեցին, բայց տոկոսներն անգամ չեմ կարող վճարել»,– սրտնեղեց Այգեշատի բնակիչը:

Միայն նա չէ այս վիճակում: Այգեշատցիների վարկառուների 80%–ը բանկերի «սև» ցուցակում է հայտնվել:

Պատկերը նույնն է գյուղատնտեսությամբ զբաղվող Արմավիրի մարզի բոլոր համայնքներում: Դաշտ համայնքում վարկառուներին 3 մասի են բաժանում՝ «սև» ցուցակում հայտնվածներ, կրկնակի պարքատերեր և գրավադրած իրերը կորցնելու վտանգի առաջ կանգնածներ:

«Ամբողջ բնակավայրը կարկտահարվեց, մարդիկ այդքան ներդրած գումարները կորցրեցին ու աղետալի վիճակում հայտնվեցին»,– ասաց Դաշտի բնակիչ Հրանտ Պետրոսյանը:

Տեղացիների խոսքով՝ գյուղտարին անհաջող էր: Առանց եկամտի միջոցի հայտնված գյուղացիները չգիտեն` ինչպե՞ս են պարտքերը վճարելու:

«Սենց մի խոսք կա, ասում է` ով վարկ չունի, նա գերեզմանոցում է: Սաղ ստեղ վարկերի տակ են: Գյուղացին հազիվ կարողանում է հասցնի մի բանկից պարտք վերցնի, մյուս բանկի պարտքը փակի»,– պատմեց նա:

Մրգաստանի բնակիչների հետ էլ խոսել չի լինում: Բոլորը զայրացած են ու մտազբաղ: Ամեն օր նրանց տան դռները բանկի աշխատողներն են թակում՝ վարկերը մարելու ժամանակն է:

«Կարկուտը գյուղերը 90%–ով ավերել է: Էս տարի միրգ չի եղել ծառերին: Ցորենի, սոխի, բադրիջանի, կարտոֆիլի, լոբու ցանկատարածություններն ամբողջովին ոչնչացվել է: Մենք վարկերի տակ ենք, բերք չունեինք, որ վաճառեինք ու վարկի տոկոսները մարեինք: Գյուղում մարդ չկա, որ վարկ չունենա»,– ասացին Մրգաստանի բնակիչները:

Գյուղացիների պահանջն այսօր մեկն է՝ վարկերի սառեցում, հակառակ դեպքում վարկառուները կկորցնեն գրավադրած տներն ու հողամասերը:

Մանյա Պողոսյան

Ջուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք