Պուտինը հայտարարել է Ռուսաստանի միջուկային զինանոցի ընդլայնման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այս տարի Ռուսաստանը մեծացնելու է իր միջուկային զինանոցը:
«Ամերիկայի ձայնի» ռուսալեզու ծառայության փոխանցմամբ` Պուտինը հստակեցրել է, որ այս տարի Ռուսաստանն իր զինանոցը կավելացնի առնվազն 40 նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներով: Պուտինը նշել է, որ նոր հրթիռները կկարողանան հաղթահարել ցանկացած, նույնիսկ տեխնիկապես ամենակատարյալ հակահրթիռային համակարգերը:
Աղբյուրը նկատում է, որ Պուտինի հայտարարությունը հնչել է այն բանի ֆոնին, որ ԱՄՆ-ն տանկեր է տեղակայում Եվրոպայում` ՆԱՏՕ-ի անդամ երկրներում:
Ուկրաինայի ճգնաժամից ի վեր Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները թևակոխել են աննախադեպ լարվածության փուլ, որը դրսևորովում է նաև «սպառազինություների մրցավազքի» նոր ալիքով:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



