Սիրիայում և Իրաքում գտնվող ԻՊ-ի գրոհայինների թիվը կազմում է 6500. Պենտագոն
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Իսլամական պետություն» խմբավորման գրոհանինների թիվը Սիրիայում և Իրաքում գնահատվում է 6500 մարդ:
INTERFAX.RU-ի հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային ռազմական կոալիցիայի մամուլի քարտուղար, գնդապետ Ռայան Դիլոնը Բաղդադում կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Մեր գնահատականներով` Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի դեմ պայքարի շրջանում թշնամական զորամիավորումների թվաքանակը կազմում է 6500 գրոհային»,- ասել է գնդապետն՝ ի պատասխան գրոհայինների թվաքանակի մասին լրագրողի հարցին:
«Ինչ վերաբերում է Ռաքքային, հաշվի առնելով այն գրոհայիններին, որոնք վերջերս են հանձնվել, նրանց թվաքանակը գնահատում ենք 100 մարդ», - հավելել է ամերիկյան հրամանատարության ներկայացուցիչը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



