Մադագասկարում ժանտախտի համաճարակը 74 մարդու կյանք է խլել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄադագասկարում մոլեգնող ժանտախտի համաճարակը դարձել է 74 մարդու մահվան պատճառ: Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով տեղական առողջապահական մարմինների զեկույցին:
Հայտնի է, որ ընդհանուր առմամբ Մադագասկարի տարածքում վերջին երկու ամսվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 805 դեպք: Բուժաշխատողների խոսքով՝ համաճարակը տարածվել է «քաղաքային շրջաններում»: Հատկապես բարդ իրավիճակ է տիրում երկրի մայրաքաղաքում։
Նշվում է, որ իրավիճակը խուճապ է առաջացրել բնակչության շրջանում, չնայած իշխանությունների՝ հանգստություն պահպանելու կոչերին: Համաճարակի պատճառով իշխանություններն արգելել են բոլոր հասարակական միջոցառումները, ինչպես նաև դադարեցրել ուսումնական գործընթացը դպրոցներում և համալսարաններում. ուսումնական հաստատությունների տարածքում անցկացվում է ախտահանում:



