Հայաստանի և ԵՄ-ի միջև ընդլայնված և համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը ժամանակին կստորագրվի. քաղտեխնոլոգ
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանի և ԵՄ-ի միջև ընդլայնված և համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը ժամանակին կստորագրվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ասաց, որ փաստաթղթում ընդգրկված բոլոր դրույթները դեռ շատ վաղուց քննարկել են բոլոր շահագրգիռ կողմերը: «Համաձայնագրի ստորագրման ձգձգման հետ կապված պատճառներն ուղղակի ծիծաղելի են, եւ ես չեմ կարծում, որ նման բան կլինի»,-ասաց նա՝ հավելելով, որ այնտեղ չկան դրույթներ, որոնք հակասում են այսօրվա Հայաստանի կարգավիճակին:
Հայաստանի և ԵՄ-ի միջև ընդլայնված և համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել նոյեմբերի 24-ին:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



