ԱԺ-ն մերժեց Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած նախագիծը
ՔԱՂԱՔԱԿԱՆԱզգային ժողովը քվեարկությամբ մերժեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի` նունյականացման քարտերով քվերարկության մասնակցելու հնարավորության վերաբերյալ օրենքի նախագիծը լիագումար և քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու հարցը: Պատգամավորի ներկայացրած օրենքի նախագծով առաջարկվում էր սահմանել, որ քաղաքացիները իրենց ըն տրելու իրավունքը հնարավորություն կունենան իրացնել նաև նույնականացման քարտերով:
«Քանի որ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը պատգամավորի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը տվել է բացասական եզրակացություն, նախագիծը լիագումար և քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու հարցը կքվեարկենք առանձին»,- ընդգծեց ԱԺ նախագահը:
Օրենքի նախագիծը լիագումար և քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու հարցը դրվեց քվեարկության: Նախագիծն ԱԺ օրակարգում ընդգրկելուն կողմ քվեարկեց 42, դեմ՝ 63, ձեռնպահ՝ 5 պատգամավոր:



