Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի անցկացման նպատակով կազմավորվել են 1997 տեղամասեր
ՔԱՂԱՔԱԿԱՆ2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունը կազմակերպելու և անցկացնելու նպատակով հանրապետության տարածքում օրենքով սահմանված կարգով և ժամկետում կազմավորվել են 1997 տեղամասեր, սահմանվել են տեղամասերի հերթական համարները և տեղամասային կենտրոնները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, ԿԸՀ-ի համացանցային կայքում հրապարակվել է ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անդամների` էլեկտրոնային եղանակով քվեարկողների ցուցակը: Ըստ այդմ, հանրաքվեին էլեկտրոնային եղանակով քվեարկողների ցուցակում ընդգրկված է 265 քաղաքացի:



