Երևանում բախվել են KIA-ն, ВАЗ 21012-ն ու Opel-ը, վերջինն էլ վնասել է վճարովի ավտոկայանատեղիի գովազդային ցուցանակը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հոկտեմբերի 16-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Ազատության պողոտայում՝ թիվ 11 շենքի դիմաց, բախվել են Opel մակնիշի 21 ՏՕ 494 համարանիշի, ВАЗ 21012 մակնիշի 35 ԼA 798 համարանիշի և KIA մակնիշի 928 OM 61 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ բախման հետևանքով էլ Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հարվածել վճարովի ավտոկայանատեղիի գովազդային ցուցանակին։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ KIA-ն հաշվառված է «Տաքսի Ռիչ» ընկերության հաշվեկշռում և որպես տաքսի է շահագործվում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



