Մոսկվայում «օրենքով գողի» են բռնել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄոսկվայում խոշոր խարդախության կասկածանքով ձերբակալել են Իլյաս Սարկիևին: Այս մասին գրում է РИА Новости-ին:
Վերջինս «Օրենքով գող» է, ով հայտնի է՝ Վովչիկ Սիրա մականունով:
Հետաքննությունը պարզել է, որ 2013 թվականի հոկտեմբերից մինչև 2016 թվականի հուլիսը Սարկիևը քաղաքի տարբեր մասերում իր ծանոթից խաբեությամբ ստացել է ավելի քան 25 միլիոն ռուբլի՝ խոստանալով փոխանցել դրանք պարտքի մարման հաշվին։
«Իրականում Սարկիևը գումարները փոխանցել չէր պատրաստվում, իսկ ստանալուց հետո դրանք յուրացրել է և տնօրինել իր հայեցողությամբ»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Սարկիևի հարցով գործ է հարուցվել «խմբավորման կողմից կազմակերպված կամ մեծամասշտաբ խարդախության» մասին հոդվածով, որը նախատեսում է պատիժ՝10 տարվա ազատազրկմամբ։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



