Մոլդովայի կառավարությունը ամբողջ կազմով հրաժարական է ներկայացրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոլդովայի կառավարությունը երեքշաբթի կայացած նիստում հաստատել է իր հրաժարականը:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` տվյալ որոշումն ընդունվել է, երբ երկրի վարչապետ Կիրիլ Գաբուրիչը հունիսի 12-ին հայտարարել էր, որ հեռանում է պաշտոնից: Ավելի վաղ նա դիմել էր երկրի ղեկավարությանը` մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկ անելու խնդրանքով` խոստանալով պաշտոնաթող լինել, եթե ազատումները տեղի չունենան:
«Վարչապետի հրաժարականով պայմանավորված` խորհրդարանի քննարկմանն է ներկայացվում նախարարների ողջ կաբինետի հրաժարականը», - ասվում է հաստատված փաստաթղթում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



