Կոտ դ’Իվուարում բեռնատար օդանավի վթարի հետեւանքով Մոլդովայի քաղաքացիներ են զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿոտ դ’Իվուարում բեռնատար օդանավի վթարի հետեւանքով Մոլդովայի քաղաքացիներ են զոհվել։ Այս մասին լրագրողներին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Սիդիկի Դիակիտեն։
Ավելի վաղ հայտնել էին, որ մայրաքաղաք Աբիջանից թիչք կատարելուց կարճ ժամանակ անց վթարի է ենթարկվել բեռնատար օդանավ, ինչի հետեւանքով չորս մարդ է զոհվել։ Koaci պորտալի տեղեկություններով՝ օդանավը բեռ էր տեղափոխում ֆրանսիական բանակի համար։
«Ռոյթերը» հայտնում է, որ տուժել է եւս վեց մարդ՝ այդ թվում երկու մոլդովացի ու չորս ֆրանսիացի։
Նշում են, որ այդ օդանավը Ֆրանսիայի բանակն էր գործածում հակաահաբեկչական գործողության շրջանակում։ Թռիչքն իրականացվել է եղանակային վատ պայմաններում։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



