«Մանչեսթեր Յունայթեդ»-ը զրոյական ոչ-ոքիով ավարտեց «Լիվերպուլ»-ի հետ հանդիպումը
ՍՊՈՐՏՖուտբոլի Անգլիայի առաջնության 8-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալվել էր «Լիվերպուլ»-ին (0:0):
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին կեսում երկու թիմերն էլ բազմաթիվ հնարավորություն ունեին առաջ անցնելու հաշվի մեջ: Երկրորդ կեսում խաղադաշտում կրկին նույն իրադրությունն էր` գրոհում էին երկու թիմերն էլ, բայց դարպասի գրավում այդպես էլ չարձանագրվեց:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 63-րդ րոպեին:
Ժոզե Մոուրինյոյի սաները հաջորդ հանդիպումը կանցկացնեն 4 օր անց` Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակներում մրցելով «Բենֆիկա»-ի հետ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



