Երևանի տոնին ընդառաջ լվացվել են մայրաքաղաքի արձանները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՁևավորված սովորույթի համաձայն՝ Երևանի օրվան նվիրված հիմնական միջոցառումների մեկնարկից առաջ, լվացվում ու պատշաճ տեսքի են բերվում նաև Երևանի արձանները: Հերթական անգամ այս կարևոր ու շնորհակալ պարտականությունն իրենց վրա էին վերցրել Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամներն ու բազմաթիվ երիտասարդ կամավորներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումների ու հրշեջ փրկարարական ջոկատների ծառայողների աջակցությամբ, երիտասարդներն լվացել ու պատշաճ տեսքի են բերել մայրաքաղաքի բազմաթիվ արձաններ:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



