Երևան, 21.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արտագաղթել են համայնքում դպրոցի ու մանկապարտեզի բացակայության պատճառով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լոռու մարզի Քարաբերդ համայնքը Վանաձորից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում, բայց այստեղ հասնելու համար երկար ժամանակ և մեծ ջանքեր են անհրաժեշտ։ Քարաբերդ տանող ճանապարհը քարուքանդ վիճակում է, և շատ հաճախ մեքենաները հրաժարվում են այնտեղ մտնել։ Միակ խնդիրը, սակայն անմխիթար ճանապարհը չէ։

Համայնքը դպրոց չունի։ 74 թվականին գյուղի դպրոցը փակվել է։ 90–ականներին դիմել են դպրոցը վերաբացելու խնդրանքով, նախարարությունից էլ պատասխանել են, որ տնակներ կհատկացնեն Քարաբերդին, որտեղ էլ համայնքի 28 դպրոցահասակները դասապարապմունքներ կանցկացնեն, սակայն խոստումները տասնյակ տարիներ անց այդպես էլ այստեղ չեն հասել:

Քարաբերդցիները «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում դժգոհեցին, որ դպրոցի, ինչպես նաև մանկապարտեզի բացակայությունն էլ դարձել են արտագաղթի հիմնական խթանը։

Տարիների ընթացքում երիտասարդները հեռացել են, այսօր էլ հազիվ մեկ–երկու երիտասարդ ընտանիք է ապրում. Քարաբերդն արդեն այսօր ծերանոց է դարձել։ Մեծահասակներով բնակեցված համայնքում անգամ բուժկետ չկա, բժշկական օգնություն ստանալու նպատակով քարաբերդցիները ստիպված են Վանաձոր հասնել։

«Գյուղացիներից մեկ– երկուսը մեքենաներ ունեն, այդ ծերերին անհրաժեշտության դեպքում Վանաձոր են տանում, մեկը մյուսին օգնում, «յոլա» են գնում էլի։ Դե, ապրում ենք՝ էլի, ամեն մեռնողի երանի տալով»,– նեղսրտեցին տարեց գյուղացիները:
Քարաբերդը միայն ամռանն է մարդաշատ լինում՝ այդ ժամանակ շուրջ 130 բնակիչ է լինում։ Մինչդեռ այդքան գրանցված բնակիչ այստեղ չկա, դրանց մեծ մասը ժամանակավոր են բնակություն հաստատում, անասնապահությամբ են զբաղվում, սեզոնն ավարտվելուն պես էլ հեռանում են։ Քարաբերդն այսօր մոտ 90 բնակիչ ունի:
Գյուղացիների կարծիքով, եթե Վանաձորին կապող ճանապարհը վերանորոգվի, մի շարք խնդիրներ կլուծվեն։ Նրանց խոսքով՝ մեծ գումար անհրաժեշտ չէ, պետությունը կարող է դրա համար վճարել, իսկ գյուղապետարանի սուղ բյուջեով դա իրականացնել անհնար է։
«Մարդիկ հողագործությամբ, անասնապահությամբ են զբաղվում։ Նպաստավոր պայմաններ կան անասնապահությամբ զբաղվելու համար, անասնապահները գոհ են այդ գործից, միայն թե ճանապարհները որ լավը լինեն, կարող են տանել մթերքը Վանաձորում վաճառել, հոգսերը մի քիչ կթեթևանան»,– նշեց մեր զրուցակիցը։

Past.am

 

Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու Հայհիդրոմետի տնօրենը գրում է Փոթորիկներ, հեղեղումներ և շոգ․ ԱՄՆ-ում մարզական միջոցառումները հայտնվել են տապալման վտանգի առաջ Այսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԱրայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին Լուվրը այցելուներին զգուշացրել է հատուկ միջոցառումների և սրահների մի մասի փակման մասին՝ ուժեղ շոգի պատճառով Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը աշխարհի գավաթի եզրափակիչ փուլում է Տավուշում կանխվել է հրդեհի տարածումը Թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ. ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Լիբանանը հայտնել է, որ մարտի 2-ից ի վեր իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է ավելի քան 4 000 մարդ ՀՀ թենիսի հավաքականը Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբից անցավ 3-րդ ենթախումբ՝ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիր Զբոսաշրջիկների միկրոավտոբուսի վթարի հետևանքով չորս մարդ է զnhվել․ Թուրքիա Մագոմեդովը երբեք չի դառնա UFC-ի չեմպիոն․ Արման Ծառուկյան 1 տարեկան երեխայի ահասարսուռ դեպքով քննությունն ավարտվել է. Խորթ մայրը կալանավորված է Փամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա Նարեին այսօր hnւղարկավnրել են Արթիկում, իսկ նրա 13-ամյա քույրիկին դեռ որոնում են Ձվի չափ կարկուտ Ոսկեվանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանները․ Լևոն Ազիզյան Նեթանյահուն բանակին հրամայել է չհարվшծել Լիբանանին Նավերը չպետք է մոտենան Հորմուզի նեղուցին․ հակառակ դեպքում նրանց անվտանգությունը կվտանգվի․ ԻՀՊԿ Նեթանյահուն բանակին հրամայել է չհարվшծել Լիբանանին Արզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-ն. կա վիրшվոր Oդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բախվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բախվել «Renault»-ին Բեռնատար գնացքների բախման հետևանքով մեկ մարդ է զnhվել. Մյունխեն Թրամփը կրկին հիշել է Իտալիայի վարչապետի մասին. Մելոնին «կրկին ու կրկին» խնդրել է ինձ հետ լուսանկարվել Ոսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹԴավիթ Բեկ փողոցում բախվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Իրանի պատվիրակությունը կայցելի Շվեյցարիա՝ պահանջելու հուշագրի իրականացում Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բախվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բախվել «Renault»-ին Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ «Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններով Կամչատկայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Շախմատի աշխարհի պատանեկան առաջնության 5-րդ խաղափուլի արդյունքները. Հայաստանի ներկայացուցիչներն առաջատար են Ծառատունկ կկազմակերպվի Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ Զլատան Իբրահիմովիչը նշել ԱԱ-2026-ի թաքնված ֆավորիտներից մեկին ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունները փակուղի են մտել, քանի որ Լիբանանում շարունակվում են մարտերը 25-ամյա վարորդը «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում ինքնավթարի է ենթարկվել Թեհրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի Կրասնոդարում 2 երիտասարդ դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնում գտնվող մարդկանց վրա․ մեկ կին մահացել է, կան վիրավորներ Աhաբեկչական հարձակում Պակիստանում, զոhվել է 7 մարդ Սիսվանում հնչել են կրակnցներ, վիրավորներ կան, հայտնաբերվել են տարբեր զենքերի պարկուճներ, մեքենաԽուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն Խնդիրը Սահմանադրությունը փոխելու հնարավորություն ունենալու մեջ է․ Հրայր ԿամենդատյանԿիլիկիայում հնչած կրակոցների հետեւանքով կա 4 վիրավոր. 1 անձ ձերբակալվել է Պայքարը շարունակելու համար պետք է մաքսիմալ գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է․ Քոչարյան «Ես իմ մտքում էի ստեղծել այդ մարդուն». Օլյա Հակոբյանն առաջին անգամ անկեղծացել է Աբելից բաժանվելու պատճառների մասին Սատարելով կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն ՌԴ-ի հանդեպ կուրացնող ատելության. Ռոբերտ Ամստերդամ Թունավորում՝ լապշաներից. զգուշացումՆախընտրական շրջանի խախտումներն ու ճնշումները աննախադեպ էին Հայաստանի համար․ Արմեն ՄանվելյանՇուրջ 200 մլն դրամ է հատկացվել Երևանում Վարդավառ տոնելու համար