Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարարն ընտրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի մշակույթի նախկին նախարար Օդրի Ազուլեն ընտրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում:
Ինչպես տեղեկացնում է Gazeta.ru-ն, վերջինս հավաքել է կազմակերպության գործադիր խորհրդի անդամների 58 ձայնից 30-ը, որն էլ անհրաժեշտ ձայների նվազագույն սահմանն է:
«Իմ առաջնահերթ քայլը ՅՈւՆԵՍԿՕ-ում կլինի մեր կառույցի նկատմամբ վստահությունը վերականգնելը ոչ միայն անդամ պետությունների, այլև աշխարհի, հասարակական կարծիքի և քաղաքացիական հանրության առաջ», - հայտարարել է Ասուլեն քվեարկությունից հետո:
ՅՈւՆԵՍԿՕ-ի նախկին ղեկավարը Բուլղարիայի ներկայացուցիչ Իրինա Բոկովան է եղել, որն այդ պաշտոնն զբաղեցրել է 2009 թվականից:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



