Երևան, 05.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի որոշումները կարևոր նշանակություն ունեն քրեական արդարադատության ոլորտում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանում հոկտեմբերի 13-ին ներկայացված Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական գործերով 2016 թվականին կայացված որոշումների ժողովածուի 8-րդ հատորն արտահայտում է դատարանի որդեգրած քաղաքականության բնութագրական գծերը:

Շնորհանդեսին մասնակցում էին դատավորներ, դատախազներ, քննչական մարմինների ներկայացուցիչներ, փաստաբաններ, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ տարբեր բուհերի դասախոսներ և ուսանողներ: Միջոցառումը կազմակերպել էին Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման ծրագրի» պատասխանատուները: «ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների ժողովածուների շնորհանդեսները արդեն ավանդույթ են դարձել, սակայն այսօրվա միջոցառումը առանձնահատուկ է նրանով, որ վճռաբեկ դատարանի քրեական պալատի կողմից 2016 թվականին կայացված 56 որոշումներից 29-ը կայացվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրական պալատի նախկին նախագահ, ՀՀ վաստակավոր իրավաբան, իրավագիտության թեկնածու Դավիթ Զաքարի Ավետիսյանի նախագահությամբ»,-բացման խոսքում ասաց ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը:

Դատաիրավական բարեփոխումների ներկա փուլում, երբ մշակվում է ՀՀ դատական օրենսգիրքը և դատական համակարգի արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ սահմանադրական և դատավարական օրենքներն ու օրենսգրքերը, դատական իշխանությունը կարևորում է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթի պահպանումը: «Հայաստանը այն երկրների շարքում է, որտեղ կարևորվում է վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթի պահպանումը: Մենք համակարծիք ենք Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության տնօրինության կողմից որդեգրված այն մոտեցման հետ, որ խնդիրների մեծ մասը ծագում է ոչ թե իրավական նորմի ձևակերպման մեջ առկա թերությունների, այլ այդ նորմերը մեր պետական տարբեր դատարանների կողմից տարբեր մեկնաբանություն կիրառելու կարգով: Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները պարտադիր են ոչ միայն այն հիմքով, որ դրանք ՀՀ բարձրագույն դատական ատյանի որոշումներ են, ուժի մեջ են մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չեն, այլ նաև այն հիմքով, որ հասկանալի են, տրամաբանական, հիմնավորված և ամենակարևորը` համոզիչ»,- ասաց Մկրտումյանը:

Նա վստահություն հայտնեց, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը կշարունակի այս կարևոր ավանդույթը, ուժ, եռանդ, ժամանակ և գիտելիք չի խնայի ոչ միայն նախադեպային որոշումների ձևավորման գործում, այլև դրանց հրատարակման և մեկնաբանության ոլորտում իր ստեղծագործական աշխատանքը շարունակելու ուղղությամբ:

Եվրոպական խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան նշեց, որ Հայաստանի օրենսդրությունը և պրակտիկան Եվրախորհրդի չափորոշիչներին համապատասխանեցնելու գործում Եվրպայի խորհուրդը տարբեր գերտեսչությունների, տեղական և միջազգգային փորձագետների ցանցի միջոցով աջակցություն է տրամադրում ՀՀ իշխանություններին:

Վուտովայի խոսքով՝ քրեական դատավարության ոլորտի բարեփոխումներին աջակցելու և մարդու իրավունքների ստանդարտների կիրառումը Հայաստանում ամրապնդելու նպատակով` առաջիկայում կկատարվեն օրենսդրական որոշակի փոփոխություններ, որոնք ՀՀ օրենսդրությունը կհամապատասխանեցնեն եվրաստանդարտներին` հատկապես խոշտանգումների, վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ պայքարի ոլորտում:

Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանը, կարևորելով ժողովածուի նշանակությունը իրավաբանական ոլորտում, նշեց, որ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները կենսական նշանակություն ունեն նաև բուհերում սովորողների համար, քանի որ դրանց կիրառությունը լայն հնարավորություն է ստեղծում ուսուցանել ինչպես իրավագետներին, այնպես էլ ապագա դատավորներին:

Ելույթ ունեցավ և ժողովածուի բովանդակությունն ամբողջությամբ ներկայացրեց ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Սերժիկ Ավետիսյանը: «Ձեր դատին է հանձնվում ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշումների 8-րդ հատորյակը, որը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի կողմից ձևավորած` ամենամյա ժողովածուների հրատարակման ավանդույթի շարունակությունն է », -ասաց նա:

Ավետիսյանի խոսքերով՝ ժողովածուի բովանդակությունը միտված է քրեական պալատի որոշումները հասու դարձնելու ինչպես իրավաբանական հանրությանը, այնպես էլ հասարակության լայն շրջանակներին, ինչը կարելի է համարել այդ որոշումների կիրառության ապահովման առաջին քայլը: Այլևս իրողություն է, որ քրեական պալատի կայացրած 550-ից ավելի նախադեպային որոշումները կարևոր նշանակություն ունեն քրեական արդարադատության ոլորտում իրավունքի գերակայությունն ապահովելու, վստահելի, կանխատեսելի և թափանցիկ արդարադատություն ձևավորելու, այդ համատեքստում մարդու իրավունքներն ու ազատությունները երաշխավորելու գործում: Այս պայմաններում կայացված նախադեպային որոշումների կիրառության ապահովումը օրակարգային խնդիր է:

Ըստ բանախոսի, ժողովածուում ընդգրկված 2016 թվականին կայացված 56 որոշումները, որոնք վերաբերում են ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքին, արտահայտում են ՀՀ վճռաբեկ դատարանի որդեգրած քաղաքականության բնութագրական գծերը: Դրանցից առաջինը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում ձևավորված իրավական արժեքների և իրավաբանական հայեցակարգերի հետևողական ներպետականացման իմպլեմենտացիան է, 2-ը` վճռաբեկ դատարանի նախկինում ձևավորած իրավական դիրքորոշումների զարգացումը, 3-ը` մասնավոր և հանրային շահերի ողջամիտ հավասարակշռության որոնումն ու հաստատումը:

Սերժիկ Ավետիսյանի խոսքերով, որոշումների շարքում զգալի տեղ են զբաղեցնում դատական սխալների շտկմանն ուղղված դատական ակտերը, ինչը նախորդ տարիներին նախանշված ռազմավարության շարունակությունն է: Վերջինս առավել արդիական դարձավ նաև 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների պայմաններում, երբ ՀՀ Սահմանադրությամբ ուղղակիորեն ամրագրվեց մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու ՀՀ վճռաբեկ դատարանի պարտականությունը:

Նյութական իրավունքի նորմերի մեկնաբանության շրջանակում Ավետիսյանը հատկանշական համարեց Գևորգ Թոսունյանի և մյուսների վերաբերյալ գործով կայացված որոշումը, որի շրջանակներում հստակեցվել են ուղղակի կամ անուղղակի դիտավորությամբ կատարված սպանության և անզգուշությամբ տուժողի մահ առաջացրած` դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու հանցակազմերի տարանջատման հատկանիշները:

«Վ.Մկրտչյանի և մյուսների վերաբերյալ գործով կայացված որոշմամբ քննարկվել է շարունակվող գողությունը կրկին անգամ կատարած գողությունից, այլ խոսքով` հանցանքների համակցությունից սահմանազատելու հիմնահարցը», -նշեց բանախոսը: Նյութական իրավունքի նորմերի մեկնաբանության շրջանակում, Ս. Ավետիսյանը սկզբունքային նշանակության համարեց փաստաբան Արշավիր Խալափյանի վերաբերյալ գործով կայացված որոշումը, որում իրավական դիրքորոշումներ են ձևավորվել փաստաբանի կողմից կաշառք ստանալու (ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդված) և այդ հանցանքն այլ հանցակազմերից սահմանազատելու վերաբերյալ: «Հատուկ ուշադրության է արժանի Ցոլակ Հովհաննիսյանի վերաբերյալ գործով կայացված որոշումը, որտեղ իրավական դիրքորոշումներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի հանցակազմի մեկնաբանության վերաբերյալ»,- նշեց բանախոսը:

Ավետիսյանի խոսքով՝ Միքայել Դիլանչյանի վերաբերյալ գործով կայացված որոշման շրջանակներում պալատը իրավական դիրքորոշումներ է արտահայտել խարդախության և խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու հանցակազմերի տարանջատման վերաբերյալ: Տվյալ որոշումների կայացումը պայմանավորված է եղել նշված հանցակազմերին ոչ ճիշտ, իսկ երբեմն նաև տարածական մեկնաբանություն տալու պրակտիկայի առկայությամբ:

Ավետիսյանը նշեց, որ ՀՀ վճռաբեկ դատրանի մշտական ուշադրության կենտրոնում են նաև պատժողական քաղաքականությանը վերաբերող հարցերը: Այսպես, Ռոստամ Բրոյանի և մյուսների գործով որոշմամբ վերլուծվել են ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված արարք կատարած, մասնավորապես` ամուսնության նպատակով մարդ առևանգելու համար անձի նկատմամբ արդարացի պատիժ նշանակելու, ինչպես նաև նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցերը: Հատուկ ուշադրության է արժանի Արմեն Ղազարյանի վերաբերյալ գործով կայացված որոշումը, որում համակարգային վերլուծության են ենթարկվել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ հարցերը և պարզաբանումներ տրվել տվյալ քրեաիրավական նորմի ճիշտ կիրառման վերաբերյալ: «Քրեական պալատը նախադեպային դիրքորոշումներ է արտահայտել նաև այնպիսի իրավական հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու` որպես իրավունքից զրկելու լրացուցիչ պատժի առանձնահատկությունները և կիրառման պայմանները, տուժողի հետ հաշտվելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտը և այլն: Դատավարական նորմերի մեկնաբանման տեսանկյունից հատկանշական է Մինաս Մկրտչյանի և Միքայել Մելքոնյանի վերաբերյալ որոշումը, որտեղ քրեական պալատն անդրադարձել է տուժողի (տուժողի իրավահաջորդի) դատավարական կարգավիճակը դադարեցնելու հիմքերի, ինչպես նաև այդ կարգավիճակը դադարեցնելու մասին որոշման բողոքարկման հնարավորության վերաբերյալ հարցերին:

Չնայած այն հանգամանքին, որ գործող օրենսդրությունը տվյալ հարցերի վերաբերյալ որևէ կարգավորում չի նախատեսել, այնուամենայնիվ պալատը պարզաբանել է, որ քրեական դատավարության ընթացքում կարող են ի հայտ գալ այնպիսի հանգամանքներ, որոնց հաշվառմամբ վարույթն իրականացնող մարմինը կարող է ունենալ բավարար հիմքեր տուժողի (տուժողի իրավահաջորդի) դատավարական կարգավիճակը դադարեցնելու համար: Ուստի, երբ ի հայտ են գալիս տուժողի կարգավիճակը դադարեցնելու բավարար հիմքեր, վարույթն իրականացնող մարմնի կողմից այդպիսի որոշում կայացնելը հիմնավորված և պատճառաբանված լինելու պայմաններում կարող է իրավաչափ դիտարկվել: Միևնույն ժամանակ, պալատը հիմնավորել է, որ տուժողի (տուժողի իրավահաջորդի) կարգավիճակը դադարեցնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով», - նշեց Սերժիկ Ավետիսյանը:

Դատավարական իրավունքների որոշումների շարքում Ավետիսյանը հատկանշական համարեց Արթուր Անդրեասյանի վերաբերյալ գործով կայացված որոշումը, որտեղ իրավական դիրքորոշումներ են ձևավորվել գույքի բռնագրավման և բռնագանձման, ինչպես նաև գույքի վրա կալանք դնելու հիմքերի և գույքը կալանքից ազատելու քրեադատավարական առանձնահատկություններին:

Ըստ բանախոսի, Նարեկ Հարությունյանի գործով կայացված որոշման շրջանակներում պարզաբանումներ են տրվել դատական քննության փուլում ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու վերաբերյալ դատարանի որոշման դեմ մեղադրողի կողմից վերաքննիչ բողոք բերելու իրավունքի, ինչպես նաև այդ որոշումների վերանայման սահմանների վերաբերյալ:

«2016 թվականին կայացված նախադեպային որոշումներում զգալի տեղ է հատկացվել նաև գործի արդարացի քննությանը, քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին, արդարացման դատական ակտերի կայացման առանձնահատկություններին, վերաքննության սահմանների և վերաքննիչ դատարանի լիազորությունների հարցերին: Միաժամանակ, մի շարք որոշումներում հստակեցվել են խափանման միջոցների, մասնավորապես, գրավի կիրառման ժամկետների, կալանավորման և գրավի վերաբերյալ մեկ միասնական դատական ակտի բողոքարկման ժամկետների հարցը և այլն»,- նշեց Սերժիկ Ավետիսյանը:

Նրա խոսքերով, ժողովածուն ներառում է լազերային սկավառակ, որի վրա նույնությամբ ձայնագրված են գրքում ներառված դատական ակտերը, ինչը ևս հնարավորություն է տալիս հեշտացնել ժողովածուից օգտվողների աշխատանքը:

Ելույթի ավարտին բանախոսը շնորհակալական խոսքեր ուղղեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային, ովքեր օժանդակել են շնորհանդեսի կազմակեպմանը` միաժամանակ հույս հայտնելով, որ համագործակցությունը կլինի շարունակական:

Սերժիկ Ավետիսյանը շնորհակալություն հայտնեց նաև ՀՀ դատավորների միությանը և Հայ-ռուսական համալսարանին, որոնց աջակցության շնորհիվ իրականացվել է ժողովածուի տպագրությունը:

«Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման հայտարարությունը. Ո՛չ Հայաստանի բաժանմանը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին Զելենսկին Պուտինի՝ Հաղթանակի օրվա հրադադար հաստատելու որոշումը անհիմն է համարում Օմեգա-3 հավելումները՝ վտանգի տակ․ նոր հետազոտությունը կապում է դրանք հիշողության արագ վատացման հետ Ինչպես ձեր կողքին էինք 1988-ի դեկտեմբերին, այնպես էլ կլինենք հիմա ձեր կողքին․ Մակրոնը՝ Գյումրիում Met Gala 2026-ի ամենաոճայինները․ Ջեններ քույրերը գլխավորում են ցուցակը Բաշխվել են տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ադրբեջանցի փորձագետը Երևանում իր երկիրն անվանել է «միջին տերություն» Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Սյունիքի մարզում Դարբնիկ գյուղում վթարից հետո հիվանդանոց տեղափոխված վարորդներից մեկը 3 օր անց մահացել է Առաջարկվել է ընտանիքներին փոխհատուցել վարձակալության ծախսերը. ՌԴ Ընտրությունների գլխավոր օրակարգը՝ հայկական ինքնություն, թե՞ ինտեգրացիաՍուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի առաջին մեքենայացված բրիգադ Միջազգային քրեական դատարանի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Մենք 15 համարն ենք, հիշեք Մեծ Հայքում ևս 15 նահանգ էր. Արշակ ԿարապետյանԵվրոպական հանձնաժողովը և Firebird AI-ը ռազմավարական համագործակցության մասին հռչակագիր են ստորագրելՌումինիայի կառավարությունը հրաժարական է տվել Թրամփը մտադիր է իր ժամկետի ավարտից հետո մնալ նախագահի պաշտոնին Թուրքիան ներկայացրել է իր առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Թրամփը գնահատել է Իրանի վերականգնման ժամկետները․ մինչև 20 տարի Կատարը մասնակիորեն փակել է իր օդային տարածքը «Դասական Եվրատեսիլ 2026»-ի բրենդինգի ոգեշնչման աղբյուրը Մինաս Ավետիսյանի «Ջաջուռ» կտավն է Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել է 5 մեքենա, կա 7 տուժած Ես պատրաստվում եմ շուտով զրուցել Իրանի նախագահի հետ՝ նրա խնդրանքով. Մակրոն Սևանա լճի մակարդակը ապրիլի 27-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով Մեր նպատակն է հեռացնել ապազգային վարչախմբին և կերտել ազգային իշխանություն․ Ավետիք Չալաբյան«Դասական Եվրատեսիլ 2026»-ի բրենդինգի ոգեշնչման աղբյուրը Մինաս Ավետիսյանի «Ջաջուռ» կտավն է Ես պատրաստվում եմ շուտով զրուցել Իրանի նախագահի հետ՝ նրա խնդրանքով. Մակրոն ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրաքը Իսրայելը ԱՄՆ-ի հետ համակարգմամբ կարող է կրկին hարվածել Իրանին. CNN ԱՄՆ-ը ակնկալում է, որ այլ երկրներ իրենց ներդրումը կունենան Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովման գործում. Պենտագոն ՀՀ բոլոր քաղաքացիներին շնորհավորում եմ ՀՀ աշխարհագրական դիրքի փոփոխության առիթով․ Փաշինյան ԵՄ-ն քարտ-բլանշ է տալիս Փաշինյանին Նրանք ընտրվել են խաբեությամբ և չեն կատարել իրենց խոստումները․ Ցոլակ Ակոպյան«Որակյալ կրթության հասանելիության» անվան տակ դպրոցներ են փակում․ Ատոմ ՄխիթարյաՓաստորեն ԵՄ որոշ ղեկավարների գնահատմամբ, ուրիշ ազգի և պետության շահերը դավաճանելը խիզախություն է. Արտակ ԶաքարյանFirdus Prime Residence բնակելի համալիրը նոր ստանդարտներ է առաջարկում Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է Թուրքիան ծաղրեց Փաշինյանին՝ խախտելով կանոնակարգը Արարատում առևանգված «Mercedes»-ով վթարի մասնակից վարորդներից մեկը 3 օր անց մաhացել էՈւժեղ Հայաստանում Վերին Լարսում հայկական մեքենաները չեն կանգնելու. Նարեկ Կարապետյան Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք. տեսանյութ Ղազախստանը կարող է հրաժարվել Ռուսաստանից էլեկտրաէներգիայի մատակարարումներից 2027 թվականից Այսօր մեզ փորձում են պարտադրեն լավ կյանքի մի շատ պարզունակ ու վտանգավոր բանաձև. Մենուա Սողոմոնյան21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականիցԷլ Ցանցի զավթեցին որ ի՞նչ անեն. հարցում Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Էլիտաների ստի վրա կառուցված երկիր և խաբված ժողովուրդ. Մհեր ԱվետիսյանՀՀ-ում 65 տարին լրացած պաշտոնյան կշարունակի աշխատել