Կանադայում նավի խորտակման հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿանադայի Տոֆինո քաղաքից (Բրիտանական Կոլումբիայի մարզ) ոչ հեռու «Լեւիաֆան II» զբոսանավի խորտակման հետեւանքով զոհվել է երեք մարդ, հաջողվել է փրկել ինը հոգու: Այդ մասին, հաղորդել է CBC հեռուստաալիքը:
Տոֆինոյի շտապօգնության ծառայության տվյալներով՝ երեք մարդ զոհվել է, չորսը՝ հոսպիտալացվել, եւս հինգ ուղեւորների փրկարարները կարողացել են օգնություն ցուցաբերել ափին: Մարզի փրկարարական-կոորդինացիոն կենտրոնում հայտնել են, որ աղետի պահին նավում եղել է 27 մարդ: Մնացած ուղեւորների եւ անձնակազմի անդամների որոնումները շարունակվում են:
Նավաբեկության պատճառները պարզվում են: Վարկածներից մեկի համաձայն՝ նավը կարող էր շրջել կետաձուկը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



