Երևան, 23.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ես ազատ չեմ իմ կարծիքի մեջ, քանի որ ունեմ ամուսին, երեխա ու ծնողներ. Շողեր Թովմասյան

ԼԱՅՖ

Նոր ծրագրերի, բաց տեսարաններում նկարահանվելու, ինչպես նաեւ հանդիսավարությամբ զբաղվելու եւ որպես երգչուհի ներկայանալու մասին Life.panorama.am-ը զրուցել է Գրիշա Աղախանյանի կնոջ՝ դերասանուհի Շողեր Թովմասյան հետ:  

-Շողեր, այժմ ի՞նչ զբաղվածություն ունեք:

-Հիմա նկարահանվում եմ «Վերջին գործարք» 24 մասից բաղկացած հեռուստասերիալում, որն առաջիկայում եթերում կլինի:

-Նկատելի է, որ այնքան էլ հաճախ չեք նկարահանվում, առաջարկներն են քիչ, թե դուք եք դրանցից հրաժարվում:

-Առաջարկներ պարբերաբար լինում են, սակայն ոչ միշտ եմ դրանք ընդունում: Եթե կերպարն իմ սրտով չեղավ, ես այն չեմ ներկայացնի: Խոսքը գլխավոր կամ երկրորդական կերպարների մասին չէ, պարզապես այն ինձ պետք է դուր գա եւ վերջ: Ի դեպ՝ որեւէ կերպար ընտրելիս, պարտադիր հաշվի եմ առնում առաջինն իմ  ընտանիքի, մասնավորապես ամուսնուս, հետո նաեւ հասարակության կարծիքը:

-Այսինքն՝ կարելի՞ է ենթադրել, որ բաց տեսարաններում չեք նկարահանվի:

-Գիտեք, ես չեմ նկարահանվի վուլգար տեսարաններում: Վուլգարությունը ցանկացած պարագայում չեմ սիրում: Ես անհատ եմ, բայց ազատ չեմ իմ կարծիքի մեջ, քանի որ ունեմ ամուսին, երեխա ու ծնողներ, եւ երբեք չեմ անի բաներ, որ իրենք նեղվեն դրանից: Ինձ համար շատ կարեւոր է, որ բաց տեսարանները արդարացված լինեն: Եթե դա արվելու է ուղղակի վարկանիշի համար, ապա ես չեմ խաղա այդտեղ, իսկ եթե դա լինի գեղարվեստական ֆիլմ, որտեղ դերը պահանջի ու դա արդարացված կլինի, գուցե եւ համաձայնեմ, իհարկե, խորհրդակցելով ամուսնուս հետ: Յուրաքանչյուր պարագայում սիրում եմ պահպանել չափավորությունը:

-Մեր դերասանները հաճախ են խոսում այսօրվա վարձատրությունից: Հետաքրքիր է՝ Ձեզ բարձր վարձատրվող դերասանուհի համարո՞ւմ եք:

-Իմ քիչ փորձով հանդերձ՝ ինձ համարում եմ բարձր վարձատրվող դերասանուհի:

-Նկատելի է, որ հիմնականում բացասական հերոսուհիներ եք մարմնավորում: Ինչի՞ հետ եք կապում այդ միտումը:

-Թեեւ առաջիկայում դրական կերպարով եմ հանդես գալու, բայց իսկապես, ճիշտ եք, ինձ ռեժիսորները հիմնականում բացասական կերպարներ են վստահում: Ինքս չգիտեմ, թե դա ինչի հետ է կապված, գուցե արտաքինս է հուշում, կամ ռեժիսորներն են այդպես զգում: Ինձ համար դերի բնավորությունը կապ չունի, գլխավորը ճիշտ խաղալն ու ասելիքդ տեղ հասցնելն է:

-Շողեր, վերջին շրջանում նաեւ հանդիսավարությամբ եք զբաղվում: Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք այդ ոլորտում էլ ներկայանալ:

-Այո, արդեն երկու տարի է, ինչ տարբեր միջոցառումներ ենք վարում: Ինչպես Գրիշայի, այնպես էլ այլ դերասանների հետ դուետներով ենք վարում հարսանիքներ, ծնունդներ կամ այլ ընտանեկան, կորպորատիվ միջոցառումներ: Սա աշխատանք է, որը դերասանին ավելի է հմտացնում իր գործում: Այս միջոցով կարող ես նաեւ զարգացնել բեմական խոսքդ, որը սովորում ես  դեռ ինստիտուտում՝ դերասանի մասնագիտությունը յուրացնելիս: Այսինքն՝ հանդիսավարությունը դերասանի մասնագիտության հետ սերտորեն կապ ունի: Սա նաեւ դերասանին հնարավորություն է տալիս ավելի շատ գումար աշխատել: Իսկ նրանք, ովքեր քննադատում են, որ դերասանները սկսել են հանդիսավարությամբ զբաղվել, թող ընդունեն, որ մենք կինոյում կամ թատրոնում այնքան չենք վարձատրվում, որ հրաժարվենք մյուս աշխատանքներից:

-Շողեր, վերջերս Ձեզ փորձում եք նաեւ երգարվեստում: Ի դեմս Ձեզ՝ նոր երգչուհի՞ ենք ունենալու:

-Ձայնային տվյալներիս մասին դեռ փոքրուց գիտեի, հետո ինձ փորձեցի նաեւ ուսանելուս տարիներին եւ միայն վերջերս որոշեցի, որ կարող եմ նաեւ երգով ներկայանալ: Մի բնավորություն ունեմ, եթե որեւէ բան եմ անեմ, պետք է շատ լավ արդյունք ունենամ, հակառակ դեպքում չեմ անի: Այդ իսկ պատճառով հիմա դեռեւս աշխատում եմ տվյալներս ավելի զարգացնելու ուղղությամբ, իսկ առջեւում գուցե տեսահոլովակով ներկայանամ:   

-Գրիշան ի՞նչ կարծիք ունի Ձեր նոր հետաքրքրության վերաբերյալ:

-Նա ազատ է թողել ինձ իմ որոշումների մեջ, քանի որ գիտի ամեն ինչ կանեմ լավ արդյունքի հասնելու համար: Նա ինձ մշտապես սատարում ու ոգեւորում է:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Ամիօ փաթեթներ․ քո նախընտրած բանկային ծառայությունները՝ մեկ տեղում Իշխանությունն աղավաղում է «ՀայաՔվեի» գաղափարները. Արեգ ՍավգուլյանՀայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ որևէ բովանդակության մասին չի պայմանավորվել․ Էդմոն ՄարուքյանՎթար․ որ հասցեներում ջուր չի լինելու Ինչպե՞ս հասնել Արցախի վերահայացմանը և թույլ չտալ Հայաստանի հետագա թուլացումըԻնչպիսին կլինի Հայաստանը, երբ Սամվել Կարապետյանը լինի Հայաստանի վարչապետ. Ուժեղ ՀայաստանԱրարատԲանկ․ «Հայկական առասպելներ և պոեմներ» գրքի հասույթը՝ «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամինՍուրճը նվազեցնում է քաղցկեղի առաջացումը. ցնցող տվյալներԱզգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը իմ աշխատանքի առաջնային ուղղություններից է․ Անահիտ Մանասյան 76 օրից ունենալու ենք Ուժեղ Հայաստան` Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ. Ալիկ ԱլեքսանյանԶՊՄԿ-ն միացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական դարձած դրամահավաք-արշավին38-ամյա տղամարդը դաժանորեն սպանել է 4 երեխաների մորը. մանրամասներԱդրբեջանական նոր դիրքը սպառնում է մեր մոտակա գյուղերին, ճանապարհին և դիրքերին․ Ավետիք ՔերոբյանԵրբ քաղաքական գործիչը սկսում է չափից շատ ներողություն խնդրել, նա ոչ թե մեղքերն է քավում, այլ ժամանակ է շահում հաջորդ սխալի համար. Հրայր ԿամենդատյանԱրմինեի նման մայրերի ձեռքերում է մեր ազգի ճակատագիրը. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչու է յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացի ու ազգային կառույց սարսափ դարձել այս վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանԶատիկի ձվի ներկման ամենահետաքրքիր տարբերակներըԲժիշկը զգուշացրել է երեխաների մոտ երկարատև հազի թաքնված վտանգների մասին Իրանը, զգուշանալով պատասխանից, կրճատում է Սաուդյան Արաբիայի և Կատարի վրա հարձակումները․ JP Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 3 վարչական շրջաններում Տնտեսական վերածննդի ուղին․ արտադրությունից մինչև բարձր աշխատավարձ Բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կանԿիմ Չեն Ընը վերընտրվել է ԿԺԴՀ Պետական գործերի նախագահի պաշտոնում 700 երիտասարդ մեկ հարթակում. Team-ը կրթությանն ու մարզերի զարգացմանն ուղղված «Հզոր համայնք»-ի կողքին է Մենք չենք լինելու թույլ` ո՛չ անվտանգության, ո՛չ տնտեսության ոլորտում. փոփոխությունը սկսվում է. Նարեկ ԿարապետյանԱնհավասար խաղի կանոններ. իշխանությունը՝ մրցակիցներից վախեցած Դոլարն էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Բժշկության աղոթքՏեստոստերոնը կարող է բարելավել ճարպային հյուսվածքի բաշխումը տարեց կանանց մոտ. Obesity PillarsԻրանում պատերազմի տնտեսական հետևանքները կարող են ավելի երկար տևել, քան բուն հակամարտությունը. AxiosՀայտնի է «Վարդաշեն» ՔԿՀ–ից փախուստի դիմած դատապարտյալի ինքնությունը ԱՄՆ-ին, թերևս, անհրաժեշտ լինի ուժեղացնել հարձակումները Իրանի դեմ՝ պատերազմն ավարտելու համար. ԲեսենթԼիբանանում էլեկտրամատակարարումը խափանվել է Քասմիա կամրջին հասցված հարվածներից հետոԱՄՆ ռազմական բյուջեն ֆինանսավորող կազմակերպությունները ևս օրինական թիրախ են. ՂալիբաֆԱշխարհահռչակ երգչուհու համերգի տոսմերը շարունակվում են վաճառվել՝ չնայած պատերազմինՄարկ Ռյուտեն ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային շարունակական աջակցությունը անվանել է «չափազանց կարևոր»«Մանչեսթեր Սիթին»՝ Անգլիական լիգայի գավաթակիրԻսրայելի դեսպանը չի կարողացել բացատրել Իրանի հրթիռային ներուժի «ոչնչացման» մասին հայտարարություններըՊուլկովոյում անօդաչուների հարձակման պատճառով 85 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել. ևս մեկ օդանավ աղետի ազդանշան է տվելՏեսան, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին չեն կարողանում սասանել՝ դադարեցին քրիստոնյա խաղալ և որոշեցին կիրակնօրյա պատարագներին այլևս չգնալ. Արտակ ԶաքարյանՑԱՀԱԼ-ը հարվածել է իրանական ռազմաբազային և հրթիռների ու այլ զենքի արտադրության օբյեկտներինՀամայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքին հուղարկավորել են Սիոնի տաճարում Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունըԹեհրանը կփակի Հորմուզի նեղուցը իրանական էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարձակումների դեպքումԳեների չնչին մուտացիաները ձևավորում են քաղցկեղային բջիջների և իմունային համակարգի վարքագիծը. Cancer DiscoveryԻրանի հետախուզությունը հայտնել է անկարգություններ հրահրող 23 անձի ձերբակալության մասինԱրշակունյաց պողոտայում բախվել են «BMW»-ն և «Mercedes G»-ն Իրանը 74-րդ ալիքի շրջանակում հրթիռներով ու կամիկաձե անօդաչուներով հարվածել է ԱՄՆ-ի և Իսրայելի բազաներինԹրամփը նշել է Ամերիկայի «մեծագույն թշնամուն»՝ Իրանի «մահից» հետո Նարեկ Կարապետյանը արձագանքել է Նիկոլ Փաշինյանին