Վանիկ Ասատրյանը Երեւանում բնակարան ձեռք չի բերել. Նա պատրաստվում է դատի տալ լրատվամիջոցին
ՔԱՂԱՔԱԿԱՆԱյսօր մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին , որ Սպիտակի նախկին քաղաքապետ , «Ծառուկյան դաշինք » խմբակցության պատգամավոր Վանիկ Ասատրյանը, ով ,օգտվելով օրենքով իրեն վերապահված իրավունքից , ԱԺ աշխատակազմից 100 հազար դրամի փոխհատուցում է պահանջել Երեւանում վարձով բնակարան ձեռք բերելու համար :
Հրապարակման մեջ նշված էր նաեւ, որ պատգամավորը վերջին շրջանում երկու բնակարան է գնել դուստրերի համար: Ընդ որում, վերջին բնակարանը գնել է ԱԺ ընտրություններից հետո: Տեղեկությունը ճշտելու համար Orer.am-ը կապ հաստատեց Վ. Ասատրյանի հետ, ով սակայն , հերքեց բնակարաններ ձեռք բերելու մասին լուրերը : Տարածված տեղեկությունը որեւէ աղերս չունի իրականության հետ. դա հերյուրանք է , ու ես պատրաստվում եմ դատի տալ տվյալ լրատվամիջոցին: Ես ոչ ունեցել եմ Երեւանում բնակարան, ոչ էլ գնել եմ: Իմ աղջիկն ամուսնացել է ու ապրում է իր ամուսնու, բնակարանում դեռ 1994թ-ից, որը հանդիսանում է, կրկնում եմ, իմ փեսայի սեփականությունը :
Պատգամավորը խոսքի մեջ ընդգծեց. «Նման կեղծ լուրերը արհեստական կերպով դրվում են շրջանառության մեջ «Ծաուկյան դաշինքում », խժդժություններ առաջացնելու համար, սակայն , նման փորձերը դատապարտված են ձախողման:



