Ռաքքայում մնացել է «Իսլամական պետության» շուրջ 400 գրոհային
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 300-400 գրոհային կարող են ներկայում գտնվել Սիրիայի Ռաքքա քաղաքի տարածքում, որը գրոհայինների խոշոր հենակետերից էր երկրում:
Ինչպես փոխանցում է INTERFAX.RU-ն, այս մասին հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ներկայացուցիչ Ռայան Դիլոնը:
«Ենթադրում ենք, որ ԻՊ-ի շուրջ 300-400 գրոհային է մնացել Ռաքքայում»,– ասել է Դիլոնը Բաղդադում կայացած ասուլիսի ժամանակ:
Նա հավելել է, որ այդ քաղաքում նաև 4000 խաղաղ բնակիչ մնացել: Սիրիական ընդդիմության զորքերը՝ ԱՄՆ-ի և միջազգային կոալիցիայի աջակցությամբ, Ռաքքայի ազտագրմանն ուղղված մարտեր են սկսել 2017-ի հունիսին: Քաղաքի 80 տոկոսն արդեն հաջողվել է ազատագրել:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



