Երևան, 21.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ընտանեկան բռնության թամաշան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ընտանեկան բռնության դեմ օրինագծի սկանդալային քննարկումներն ու արդեն դասական դարձած՝ քյարթեր vs հիփստերներ, հետամնացներ vs առաջադեմներ, ռուսամետներ vs արևմտամետներ հակադրությունները մի քանի օր տևող տեղեկատվական թամաշայից բացի, ոչինչ չեն կարող տալ թե՛ ընդհանրապես, թե՛ մասնավորապես՝ խնդրո առարկայի առնչությամբ, քանի դեռ հայաստանյան իրականության մեջ բռնության և ընտանեկան բռնության պատճառների ուսումնասիրությունը որևէ մեկին (արևմտյան դոնորներին, Հայաստանի իշխանությանը, Հայաստանի ՀԿ սեկտորին, նախաձեռնության դեմ պայքարողներին) չի հետաքրքրում:

Առաջնային պլան են մղվում ոչ թե նախաձեռնության մեջ շոշափվող խնդրի ծագումնաբանությունը, դրսևորումները հասկանալու փաստը, այլ հարակից, թեմայի հետ կապ չունեցող երևույթներ: Պետության դիրքորոշումը պարզ է՝ սահմանադրական փոփոխությունների փաթեթի մեջ մտնում է նաև այս օրինագիծը: Լինելով չափից շատ պրագմատիկ ու այսրոպեական շահի կողմնակից, ՀՀ իշխանությունները հակված են ընդունել օրենքը, եթե դրանից ինչ–որ կերպ շահելու են եվրոպայի համակրանքը և հավելյալ դրամաշնորհներ: Նախաձեռնության կողմ և դեմ հասարակական խմբերը, որոնք հիմքում ևս բացառապես պրագմատիկ (անձնական, կենցաղային) շահեր են իրացնում, արտաքուստ խոսում են արժեհամակարգային լեքսիկոնով՝ բովանդակային և քարոզչական առումով անելով նույն բանը, պարզապես հակառակ վեկտորներով:

Իսկ քննարկումների մեջ անշահախնդրորեն մտած մարդիկ շարունակում են կրկնել ու տարածել քննարկման հիմնական մեթոդական սխալը՝ թիրախավորելով բացառապես հետևանքը, այն ընդունելով որպես կայացած փաստ ու բացառապես գնահատականներ հնչեցնելով: Հերթական անգամ հանրային հնչեղություն ունեցող թեման դառնում է պարզապես հասարակության տարբեր, քաղաքական և հասարակական բնութագրիչներով իրարից առանձնացված խմբերի համար վերադիրքավորվելու, սեփական խմբի ինքնությունը շեշտելու, սահմանները գծելու, բարիկադավորվելու առիթ: Երբ աղմուկն ավարտվի, այս քննարկումից ոչինչ չի մնալու, որևէ հանրային բարիք (նույնիսկ չարիք) չի ստեղծվելու:

Իսկ այն, որ պատճառներին անդրադառնալն առաջնային է, չի նշանակում, թե պետք է մշակութային կամ ավանդական փաստարկներ գտնել ու հիմնավորել բռնությունը: Բնավ՝ ոչ: Նշանակում է, որ բռնությունը արմատախիլ անելու համար պիտի հասկանալ, թե կոնկրետ ինչն ենք արմատախիլ անում, ինչի հետ գործ ունենք: Ինքն իրենով բռնություն ու ընտանեկան բռնություն չկա. այն ազդում և ազդվում է մի շարք այլ գործոններից՝ մշակույթ, պատերազմ, տնտեսություն, պատմություն և այլն: Հետևաբար միայն ընտանեկան բռնության դրսևորումների դեմ հնարավոր չէ պայքարել ամենաազնիվ մղումների դեպքում անգամ: Դրսևորումը բռնության համակարգի միայն վերջին փուլն է, դրա մանիֆեստը: Մինչ այդ կան բազում այլ փուլեր:

Հասկանալի է նաև թեմայի քննարկման մասնակիցների մոտիվացիաները՝ բացառապես զբաղվել հետևանքների գնահատմամբ: Պատճառների ուսումնասիրությունը չափից շատ երկար, ծանր ու գիտական ներուժ պահանջող գործ է ու միգուցե որևէ քաղաքական դիվիդենտ կամ աղմուկ չապահովի:

Լևոն Մարգարյան

Վաղը ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե Մեկ տարվա ընդմիջումից հետո Բագրատ Սրբազանը հունիսի 21-ին Մայր Աթոռում կմասնակցի Սուրբ Պատարագին Գերմանիայում անոմալ շոգի պատճառով ճանապարհները դեֆորմացվել են «Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլըՈւկրաինան հարվածել է Տյումենի նավթավերամշակման գործարանին «Ոսկե ծիրան»-ի այս տարվա Միջազգային մրցույթի ժյուրին գլխավորելու է Ջեսիքա Հաուսները Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու Հայհիդրոմետի տնօրենը գրում է Փոթորիկներ, հեղեղումներ և շոգ․ ԱՄՆ-ում մարզական միջոցառումները հայտնվել են տապալման վտանգի առաջ Այսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԱրայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին Լուվրը այցելուներին զգուշացրել է հատուկ միջոցառումների և սրահների մի մասի փակման մասին՝ ուժեղ շոգի պատճառով Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը աշխարհի գավաթի եզրափակիչ փուլում է Տավուշում կանխվել է հրդեհի տարածումը Թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ. ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Լիբանանը հայտնել է, որ մարտի 2-ից ի վեր իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է ավելի քան 4 000 մարդ ՀՀ թենիսի հավաքականը Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբից անցավ 3-րդ ենթախումբ՝ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիր Զբոսաշրջիկների միկրոավտոբուսի վթարի հետևանքով չորս մարդ է զnhվել․ Թուրքիա Մագոմեդովը երբեք չի դառնա UFC-ի չեմպիոն․ Արման Ծառուկյան 1 տարեկան երեխայի ահասարսուռ դեպքով քննությունն ավարտվել է. Խորթ մայրը կալանավորված է Փամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա Նարեին այսօր hnւղարկավnրել են Արթիկում, իսկ նրա 13-ամյա քույրիկին դեռ որոնում են Ձվի չափ կարկուտ Ոսկեվանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանները․ Լևոն Ազիզյան Նեթանյահուն բանակին հրամայել է չհարվшծել Լիբանանին Նավերը չպետք է մոտենան Հորմուզի նեղուցին․ հակառակ դեպքում նրանց անվտանգությունը կվտանգվի․ ԻՀՊԿ Նեթանյահուն բանակին հրամայել է չհարվшծել Լիբանանին Արզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-ն. կա վիրшվոր Oդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բախվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բախվել «Renault»-ին Բեռնատար գնացքների բախման հետևանքով մեկ մարդ է զnhվել. Մյունխեն Թրամփը կրկին հիշել է Իտալիայի վարչապետի մասին. Մելոնին «կրկին ու կրկին» խնդրել է ինձ հետ լուսանկարվել Ոսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹԴավիթ Բեկ փողոցում բախվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Իրանի պատվիրակությունը կայցելի Շվեյցարիա՝ պահանջելու հուշագրի իրականացում Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բախվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բախվել «Renault»-ին Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ «Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններով Կամչատկայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Շախմատի աշխարհի պատանեկան առաջնության 5-րդ խաղափուլի արդյունքները. Հայաստանի ներկայացուցիչներն առաջատար են Ծառատունկ կկազմակերպվի Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ Զլատան Իբրահիմովիչը նշել ԱԱ-2026-ի թաքնված ֆավորիտներից մեկին ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունները փակուղի են մտել, քանի որ Լիբանանում շարունակվում են մարտերը 25-ամյա վարորդը «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում ինքնավթարի է ենթարկվել Թեհրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի Կրասնոդարում 2 երիտասարդ դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնում գտնվող մարդկանց վրա․ մեկ կին մահացել է, կան վիրավորներ Աhաբեկչական հարձակում Պակիստանում, զոhվել է 7 մարդ Սիսվանում հնչել են կրակnցներ, վիրավորներ կան, հայտնաբերվել են տարբեր զենքերի պարկուճներ, մեքենաԽուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն Խնդիրը Սահմանադրությունը փոխելու հնարավորություն ունենալու մեջ է․ Հրայր Կամենդատյան