Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ապացույցները վերացնելը մարդուն զրկում է ճշմարտությունն ապացուցելու հնարավորությունից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Զարգացած երկրներում, եթե հնարավոր է 20–25 տարի հետո անգամ ապացուցել, որ դատապարտված և երկար տարիներ ճաղերի հետևում հայտնված անձն իրականում որևէ կապ չի ունեցել հանցագործության հետ, ապա Հայաստանում դա գրեթե անհնար է, քանի որ իրեղեն ապացույցները, որոնց հիման վրա կայացվում է վճիռը և անձը դատապարտվում է ազատազրկման, ոչնչացվում են:

Սա մի կողմից թույլ չի տալիս, որ մեր երկրում արդարադատությունը զարգանա, մյուս կողմից էլ օրինական ուժի մեջ մտած դատավճիռը դառնում է անհերքելի փաստ և դաջվում մարդու կենսագրության վրա: Ստացվում է, որ դատավճռի հիմք հանդիսացած ապացույցների վերացման պատճառով պատիժ կրած անձն ինչքան էլ գոռա, փաստացի որևէ կերպ չի կարողանա ո՛չ շրջապատին և ո՛չ էլ հասարակությանն ապացուցել, որ ինքը մեղավոր չէ: Նման բացթողումը թույլ չի տալիս նաև, որ զարգանա հայոց արդարադատությունը:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը «Փաստի» հետ զրույցում ասաց, որ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ենթակա է կատարման: Դատավճռում նշվում է նաև, թե ինչ պետք է անել այն ապացույցների հետ, որոնց հիման վրա էլ կայացվել է դատավճիռը:

Բացի այդ, օրինական ուժի մեջ մտած դատավճիռը բողոքարկվելուց բացի կարող է վերանայվել մի քանի դեպքերում, բայց կարևոր է, որ օրենքը թույլ է տալիս նաև դատավճիռը վերանայել, երբ դատական սխալը խաթարում է արդարադատության բուն էությունը: Այդ ժամանակ դատապարտյալը վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, մինչև 20 տարին լրանալը, կարող է բողոքարկել առաջին ատյանի վճիռը՝ վերաքննիչ դատարան, վերաքննիչի վճիռը՝ վճռաբեկ դատարան: Սակայն հարց է ծագում, թե ապացույցները վերացնելուց հետո դատապարտյալն ինչպես կկարողանա պայքարել դատական սխալի դեմ և վերականգնել խաթարված արդարադատության բուն էությունը, եթե ապացույցները վաղուց վերացված են:

«Դա կախված է նրանից, թե դատարանն իր վճռի մեջ ապացույցների մասով ինչ որոշում է կայացրել, բայց շատ ապացույցներ, օրինակ՝ մահացածի շորերը, այլ իրեր, դատավճռով որոշում է կայացվում, որ օրինական ուժի մեջ մտնելուց հետո վերացվեն: Այդ դեպքում կարող է լինել նաև այնպես, որ դատապարտյալն այլևս չկարողանա ապացուցել, որ ինքը որևէ կապ չի ունեցել տվյալ հանցագործության հետ»,– ասաց Տ. Հայրապետյանը:
Փաստաբանը նշեց նաև, որ կարևոր է ապացույցների պահպանման ժամկետն օրենքով երկարացնելը, քանի որ չի բացառվում, որ տարիներ հետո տեխնոլոգիաներն այնքան զարգանան և այնպիսի հնարավորություններ ստեղծվեն, որ մարդիկ ավելի հեշտ ճանապարհով կարողանան ապացուցել, որ իրենք որևէ առնչություն չեն ունեցել տվյալ հանցագործության հետ և իրենց արդարացնելու պահանջ ներկայացնեն:

Հարցին, թե նման պայմաններում ընդհանրապես կարո՞ղ է խոսք լինել արդար դատական համակարգի կամ արդարադատության մասին, թե սրանով նույնպես փաստվում է, որ գործ ունենք թերի օրենսդրական դաշտի և թերի արդարադատության հետ, փաստաբանը պատասխանեց:

«Այն, որ մենք թերի արդարադատություն ունենք, ոչ մեկի համար նորություն չի, բայց կարևորն այն է, որ մեր արդարադատությունը մարդասիրական չի, քանի որ անձին հնարավորություն չեն տալիս թեկուզ 5–10 տարի հետո, նոր տեխնլոգիաների ի հայտ գալուց օգտվել և մինչև վերջ ապացուցել իր անմեղությունը: Տեխնոլոգիաների զարգացումը կարող է հանգեցնել նրան, որ ակնհայտ անօրինական դատական ակտեր կայացրած դատավորները սկսեն պատասխանատվության ենթարկվել: Այսինքն, օրենքը պետք է հնարավորություն տա, որ մարդն իրավունք ունենա իր անմեղությունն ապացուցել: Իմ կարծիքով դա և՛ մարդասիրական է, և՛ կնպաստի արդարադատության զարգացմանը: Այդ դեպքում, դատարաններն էլ կիմանան, որ մի օր կարող է որևէ դատավոր ապացուցել, որ տվյալ դատավորը սխալ վճիռ է կայացրել: Հարցը շատ տեղին է, որն օրենսդրական լուծում է պահանջում: Դրանից արդարադատության համակարգը միայն կշահի, իսկ դատավորներն էլ մի քանի չեղած ապացույցների հիման վրա, պատվերով մարդկանց չեն դատի, այլ հստակ կիմանան, որ վաղը կարող է իրենք հայտնվեն դատապարտյալի աթոռին»,– ասաց Տ. Հայրապետյանը:

 

Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճում