Յուվենտուսի տնօրենը մեկնել է Մոնակո երկու ֆուտբոլիստների շուրջ բանակցելու
ՍՊՈՐՏ«Մոնակոյի» պաշտպան Ֆաբինյոն և հարձակվող Անտոնի Մարտիալը կարող են տեղափոխվել «Յուվենտուս»: Ինչպես հայտնում է Football Italia-ն, թուրինյան ակումբի մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչին մեկնել է Մոնակո, որպեսզի բանակցություններ վարի այդ ֆուտբոլիստների տրանսֆերների հարցում:
Բրազիլացի Ֆաբինյոն, ով «սելեսաոյի» կազմում ներկայումս մասնակցում է Կոպա Ամերիկային, Ֆրանսիայի ավարտված առաջնությունում մասնակցել է 36 խաղի, որոնցում դարձել է մեկական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:
Ինչ վերաբերվում է Մարտիալին, ապա ֆրանսիացի 19-ամյա հարձակվողը նույն Լիգա 1-ի խաղարկության 35 մրցավեճում դարձել է 9 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



