Պուտինը հայտարարել է ԱՊՀ քարտուղարի լիազորությունները երկարաձգելու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՊՀ երկրների գործադիր հանձնաժողովի նախագահ Սերգեյ Լեբեդևի լիազորությունները երկարաձգվել են ևս երկու տարով:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, այս մասին ՌԴ առաջնորդը հայտարարել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի՝ ընդլայնված կազմով նիստին:
«Պայմանավորվել ենք ևս երկու տարով երկարաձգել Սերգեյ Լեբեդևի լիազորությունները գործադիր հանձնաժողովի նախագահի՝ ԱՊՀ-ի գործադիր քարտուղարի պաշտոնում», - աղբյուրը մեջբերում է Պուտինի խոսքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների ղեկավարները Սոչիում անցկացվող գագաթնաժողովում տասնյակ փաստաթղթեր են ընդունել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



