Երևան, 29.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կարեն Կարապետյանն ընդունել է «Լիդիան Ինթերնեշնլ»-ի նախագահին և միջազգային ներդրողների խմբին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

 Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է տարբեր ընկերություններ ներկայացնող միջազգային ներդրողների խմբին՝ «Լիդիան Ինթերնեշնլ» ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի գլխավորությամբ:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Կարապետյանը կարևորել է Հայաստանում «Լիդիան Ինթերնեշնլ»-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագիրը և նշել, որ ՀՀ կառավարությունը բոլոր նախաձեռնություններում, որոնք ուղղված են տնտեսության զարգացմանն ու զբաղվածության աճին, կանգնած է ներդրողների կողքին որպես գործընկեր: Վարչապետը միաժամանակ ընդգծել է ընկերության կողմից բնապահպանական ու սոցիալական պարտավորությունների կատարման կարևորությունը:

Կարեն Կարապետյանը ներդրողներին է ներկայացրել մեր երկրի տնտեսության ներկայիս վիճակն ու հեռանկարները՝ ավելացնելով, որ արձանագրվող տնտեսական միտումները կարող են լավ հիմք լինել կայուն ու երկարատև աճ ապահովելու համար: Միաժամանակ, վարչապետը ներդրողներին հորդորել է Հայաստանը դիտարկել որպես եվրասիական և իրանական շուկաներ մուտք գործելու լավ հարթակ՝ հաշվի առնելով առկա առևտրային բարենպաստ ռեժիմները:

Հովարդ Սթիվենսոնը նշել է, որ «Լիդիան Ինթերնեշնլ»-ի օրինակով մշտապես փորձում են միջազգային ներդրողներին ներկայացնել, որ Հայաստանը կարող է բիզնեսի համար բարենպաստ հարթակ լինել: Նա նաև վստահեցրել է, որ ըստ սահմանված ժամանակացույցի ստանձնած բոլոր պարտավորությունները և սոցիալական ու բնապահպանական ծրագրերը կյանքի են կոչվելու և հավելել է, որ իրենց նախաձեռնած ծրագրից պետք է օգուտ քաղեն ինչպես համայնքները, այնպես էլ պետությունը:

Հանդիպման ընթացքում վարչապետ Կարապետյանը պատասխանել է ներդրողներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են կառավարության բարեփոխումներին և բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին:

 

Ձյուն, թաց ձյուն, անձրև... եղանակը՝ մարտի վերջին օրերին Ուկրաինան չընդունեց Պուտինի վերջնագիրը 2022 թվականին և չի ընդունի ԱՄՆ վերջնագիրը հիմա․ Զելենսկու խորհրդական Ռուսաստանը վստահում է միայն իրեն․ Ուշակով ՆԳՆ–ն հաստատում է՝ 2 անձ է ձերբակալվել «Յարխուշտա»-ն այսուհետ կհնչի որպես Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն Թանկարժեք մետաղների գներն աճել են Հակասանիտարական վիճակ է Նորագյուղում Կոնվերս Բանկ. «Դրիմ Բրիջմեն Ինթերնեյշնլ Սքուլ»-ի հաջողության պատմությունը (տեսանյութ) Ադրբեջանի պատվերը․ մեզ ստիպում են մոռանալ մեր պատմությունը և հրաժարվել մեր ինքնությունից. Էդմոն Մարուքյան «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնին տվել է իր համաձայնությունը «Բարսելոնա» տեղափոխվելու համար Իրանը համաձայնել է թույլատրել Պակիստանի դրոշի ներքո գտնվող ևս 20 նավերի անցումը Հորմուզի նեղուցով Ծաղկազարդին անձրև կտեղա՞․ Ինչ եղանակ է սպասվում մարտի 29-ից ապրիլի 2-ին Կայան դեռևս բավարար գրքեր չի կարդացել դիվանագիտությունը հասկանալու համար․ Կիրիլ Դմիտրիևը՝ Կայա Կալլասի մասին «ՀայաՔվե» միավորումը շնորհավորում է բոլորին Ծաղկազարդի կապակցությամբՀայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Բելառուսի դեմ խաղում Տարադրամի փոխարժեքները` մարտի 29-ի դրությամբ Բարի գալուստ Arman Airlines․ Ծառուկյանը Պուլասիի դեմ հաղթական գոտեմարտից հետո գրառում է կատարել Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Արթիկի, Աշոցքի, Սպիտակի, Սևանի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում Ոչ թագավորներին. ԱՄՆ-ում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ ընդդեմ Թրամփի քաղաքականության Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ ցամաքային գործողության, որը կտևի շաբաթներ կամ ամիսներ. The Washington Post Արևային վահանակներ տանիքներին. էլեկտրական մեքենաների լիցքավորում և նոր հնարավորություններ բազմաբնակարան շենքերի համարԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ Մենք մոտիվացնելու ենք մեր ժողովրդին. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)Երևանիս ապագան․ Հրայր Կամենդատյան (տեսանյութ)Վանաձորի մեր տարածքային կառույցի բացումն իրականություն դարձավ, իսկ մեզ բոլորիս՝ հաջողություն եմ ցանկանում մեր սկսած մեծ գործում. Ավետիք Չալաբյան Արման Ծառուկյանը ռևանշ-գոտեմարտում հաղթեց ամերիկացի ըմբիշ Ջորջիո Պուլասին Բելգիայի հավաքականը հաղթանակ է տարել ԱՄՆ-ի ընտրանու նկատմամբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում բшխվել են «Nissan»-ն ու «BMW»-ն, վերջինն էլ բшխվել է ստորգետնյա անցման բետոնե պատնեշին. կա վիրшվոր Շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ կենդանակերպի նշանները շահույթ կստանան մարտի 30-ից ապրիլի 5-ը Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար Արսեն Հարությունյանը տպավորիչ հաղթանակ տոնեց Hype Fighting մրցաշարում Քուվեյթի օդանավակայանը՝ իրանական հարձակումից հետոՔարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է Հունաստանի ափերի մոտ զոհվել է ավելի քան 20 միգրանտ՝ 6 օր առանց ջրի եւ ուտելիքի նավակում անցկացնելուց հետո Մարտի 30-ին գազ չի լինելու ՌԴ քաղաքացիություն ստանալու համար միգրանտներն ի՞նչ քննություն պետք է հանձնեն «Ձկան խանութի» խաչմերուկում բախվել են «Nissan»-ն ու «BMW»-ն, վերջինն էլ բախվել է ստորգետնյա անցման բետոնե պատնեշին. կա վիրավոր Պահեստազորայիններին դանակահարելու մեջ կասկածվող անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով Հայտնի է, թե որքան գումար կվճարի ՖԻՖԱ-ն «Բարսելոնա»-ին Ռաֆինյայի վնասվածքի համար Վրաց-հայկական սահման տանող ճանապարհին ծանր բեռնատարների երթևեկությունն արգելված է Առատ ձյան պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Իլյա Մալինինը՝ աշխարհի եռակի չեմպիոն (տեսանյութ) Վաղը Ծաղկազարդ է Տեղի է ունեցել ՀՀ-ի և Հունգարիայի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը Իրանը հայտարարել է Օմանի նավահանգստում ԱՄՆ ռազմածովային նավի վրա հարձակման մասին Իրանը հայտարարել է, որ խոցել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարք և F-16 կործանիչ Վաշինգտոնը շահագրգռված չէ Իրանում տևական գործողություններով․ Վենս Իրաքի օդային տարածքը փակ կմնա մինչեւ մարտի 31-ը