Կոմանդոսը՝ Մովսես Հակոբյանին Հայաստան տեղափոխելու մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Արցախի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:
Past.am-ի հետ զրույցում Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, հետևյալ կերպ է մեկնաբանել Մովսես Հակոբյանի Հայաստան տեղափոխումը և նոր պաշտոնի ստանձնումը. «Եթե զինվորական տեսանկյունից ենք նայում, ապա կարող եմ ասել, որ նորմալ երևույթ է և շատ հաջող քայլ: Արցախի ՊԲ նորանշանակ հրամանատար Լյովա Մնացականյանն ու Մովսես Հակոբյանը լավ ընկերներ են և առաջին օրվանից միասին են կռվել Ղարաբաղում: Ես նրանց շատ լավ ճանաչում եմ: Բանակում խիստ է. հրամանը գալիս է, պետք է կատարես: Այստեղ կա նաև «Делай как я» («Վարվիր, ինչպես ես») սկզբունքը: Պետք են երիտասարդական ավյունով և էներգիայով լեցուն մարդիկ: Կարծում եմ՝ շատ բնական գործընթաց է և հաջող:
Հիշեցնենք նաև,որ այսօր գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը հաստատել է իր՝ ԼՂՀ ՊԲ հրամանատար նշանակվելու մասին լուրերը:
Լևոն Փանոսյան



