Իրանի վերաբերյալ ԱՄՆ նոր ռազմավարությունը կարող է բարդացնել ԳՀՀԾ -ի իրականացումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի վերաբերյալ ԱՄՆ նոր ռազմավարությունը կարող է բարդացնել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) իրականացումը , եթե եթե Դոնալդ Թրամփի վարչակազմը չվերացնի Իրանի հանդեպ տնտեսական պատժամիջոցները, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի ԱԳՆ Ասիայի հարցերով երկրորդ դեպարտամենտի ղեկավար Զամիր Կաբուլովը:
«Ոչ, նա վերջնականապես չի թաղի (համաձայնագիրը), բայց դրա իրականացումն ավելի բարդ կլինի: Քանի որ այս գործարքի մի մասը պատժամիջոցների վերացումն է: Եթե ԱՄՆ-ը Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները չհանի , ապա իհարկե, ավելի դժվար կլինի առաջ շարժվել», - ասել է Կաբուլովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կարելի է ակնկալել, որ ԱՄՆ նոր ռազմավարության շրջանակներում Իրանի նկատմամբ քայլերը կարող են տապալել ԳՀՀԾ -ի իրականացումը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



