Երևան, 14.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ստեփան Գրիգորյան. «ՀԱՊԿ–ն ցանկանում է մեղմել Հայաստանում իր նկատմամբ առկա բացասական տրամադրվածությունը»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՀԱՊԿ արագ արձագանքման 20–հազարանոց զորամիավորումը պատրաստ կլինի ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին, եթե նման որոշում կայացնի կազմակերպության բարձրագույն մարմինը՝ խորհուրդը: Երևանում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը:

Հայտարարությունն ուղղված էր Հայաստանում ՀԱՊԿ–ի նկատմամբ առկա քննադատական տրամադրություններին. Past.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոն» կազմակերպության նախագահ Ստեփան Գրիգորյանը: Ըստ քաղաքագետի՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը ցանկանում է ցույց տալ, որ իրենք մեր կողքին են և դրանով մեղմել իրենց նկատմամբ Հայաստանում առկա բացասական վերաբերմունքը:



«Դրան պետք է վերաբերվել որպես զուտ ֆորմալ հայտարարություն, որը նպատակ ունի ցրել Հայաստանում առկա բացասական տրամադրվածությունները ՀԱՊԿ–ի և Ռուսաստանի նկատմամբ: Հայաստանում այս օրերին լուրջ քննարկումներ են գնում՝ կապված ԵԱՏՄ–ի և «ՀՀ զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորում» ստեղծելու օրենքի հետ: Դրանց դեմ շատ քննադատական խոսքեր են հնչում: Նրանք ցանկանում են ցրել այդ բացասական տրամադրվածությունները: Իսկ մեր երկրում և՛ ՀԱՊԿ–ի, և՛ Ռուսաստանի նկատմամբ քննդատությունները լայնամասշտաբ են: Հայտարարությունն արվում է միայն նրա համար, որ քննադատությունը գնալով ուժեղանում է»,– ասաց Ստեփան Գրիգորյանը:

«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի» անցկացրած հարցումներից պարզվում է, որ քաղաքացիների 58%–ը պրոեվրոպական տրամադրություններ են արտահայտել: Քաղաքագետի խոսքով՝ այս մասին ՀԱՊԿ–ում ևս տեղյակ են: Ուստի՝ միացյալ շտաբի պետի հայտարարությունը պրոեվրոպական տրամադրվածությունների դեմ ուղղված քայլ է:

«Բավականին ցածր էր Ռուսաստանի և ՀԱՊԿ–ի վարկանիշը: Այն, որ քաղաքագետները և մյուսները բարձրաձայնում են, որ մեր մասնակցությունը ԵԱՏՄ–ին անարդյունք է և այլ հարցեր, նրանք այդ տրամադրվածությունները շատ լավ գիտեն և ուզում են մեղմացնել այն»,– նշեց նա:

Ստեփան Գրիգորյանը չի կարծում, թե ագրեսիայի դեպքում ռուսական կողմն օգնելու է Հայաստանին այն դեպքում, երբ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին և Թուրքիային:

«Ապրիլյան դեպքերի ժամանակ էլ ՀԱՊԿ–ի հայտարարությունը չափազանց ուշացած էր: Կարևոր է, թե երբ ես դու այդ հայտարարությունն անում, այն պետք է ժամանակին լիներ: Այն պահին, երբ Ադրբեջանը սկսեց պատերազմը և ՀԱՊԿ–ի խոսքը պետք է առավոտյան լիներ: Եթե հայտարարությունը մեկ, երկու օր ուշ է լինում, ես չեմ համարում, որ դա հայտարարություն էր, որն ի օգուտ մեզ կամ խաղաղության էր: Այն միայն «գալչկայի» համար էր»,– նկատեց քաղաքագետը:

Իսկ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ գեներալ–գնդապետ Սիդորովը Հայաստանում է՝ մասնակցելու դաշինքի զորավարժությանը: «Բաղրամյան» զորավարժարանում արդեն ավարտվեցին ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական հետախուզության ուժերի «Որոնում–2017» համատեղ վարժանքները, որոնց շրջանակում խաղարկվեցին կազմակերպության անդամ երկրների հետախուզական և հատուկ ստորաբաժանումների գործողությունները:


Մանյա Պողոսյան

Մարդը պիտի տեսնի, որ իր մասին մտածող կա․ Գագիկ Ծառուկյանը Նոյեմբերյանում է Խորհրդատվություն արցախցիների ընտրական իրավունքի հարցերով. Արամ ՊետրոսյանՖասթ Բանկը 15% քեշբեք է տրամադրում Yerevan Mall-ում գնումներ կատարելու դեպքում Մեր սահմանամերձ գյուղերն այսօր վտանգի տակ են, Արցախին համարժեք հայաթափել են սահմանամերձ գյուղերը. Սամվել Կարապետյան Մահազդ․ կյանքից հեռացել է Լուսինե Բալասանյանը Որտեղի՞ց են տարածվել «կոշկավոր» հավ-սիրամարգերը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՄԱՅԻՍԻ). Բողոքի ակցիա քաղաքապետարանի մոտ, հանրահավաք Մատենադարանի մոտ. «Փաստ»Նախընտրական հանդիպումները շարունակվում են Տավուշի մարզում․ հերթական կանգառը Նոյեմբերյանն է Այսօր օրակարգը Սամվել Կարապետյանն է թելադրում․ Մենուա Սողոմոնյան«Ճաշատեսակ» եվրոպական սեղանին. անդամակցությունը իրատեսական սցենար չէ. «Փաստ»«ԿԲ-ն ասում է`վարկի տոկոսը չենք իջեցնում, որ շատ վարկ չվերցնեք, պարտքի տակ չընկնեք». Մարուքյան Քաղաքացիները կանգնած են նոր ճնշման առաջՈրտե՞ղ է իրական սպառնալիքը Հայաստանի համար. «Փաստ»Մենք թուրքի կոշիկ լիզող չենք․ ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Նառա Գևորգյան Յո՞ երթաս. լրջագույն ազդակներ և սպառնացող ծանր հետևանքներ. «Փաստ»Յունիբանկն ավելի քան 2 000 բարեխիղճ ՓՄՁ վարկառուներին տրամադրել է հետվճար Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը. չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Ուժեղ ՀայաստանՄահացել է Վիկտորիա Հայրապետյանը «Մա՛մ, ոչ մի քայլ հետ, մինչև վերջին կաթիլ արյունով հողերը պահելու ենք». կամավորական Սարգիս Դավթյանն անմահացել է հոկտեմբերի 8-ին. «Փաստ»ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը՝ ՀՀ Կենտրոնական բանկի մոտ ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը. ԵՄ դիվանագիտության մամուլի խոսնակ Երևանում թիվ 5, 15, 31 երթուղիների մի քանի ավտոբուսներ արգելափակվել են խցանման մեջ, կլինեն ուշացումներ«Աղքատության թակարդից» դուրս գալու խոստումը․ ինչ է առաջարկում «Ուժեղ Հայաստանը» Որքանով պատրաստ ենք մեր ողջ nւժով պայքարել հանուն մեր ազատության, նույնքանով պատրաստ ենք հետամուտ լինել և պահպանել դիվանագիտությունը. Արաղչի Մասնակցության գինը․ ընտրական պասիվությունը ո՞ւմ է ձեռնտու Նոր կրքեր «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթի շուրջ. «Փաստ»ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել Տղամարդը կտրել է կնոջ սիրեկանի ականջըՄի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ Որքանով պատրաստ ենք մեր ողջ nւժով պայքարել հանուն մեր ազատության, նույնքանով պատրաստ ենք հետամուտ լինել և պահպանել դիվանագիտությունը. Արաղչի Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետш է․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից ԶՊՄԿ-ի համար սկզբունքային է, որ ընկերության աշխատակազմը համալրվի տարածաշրջանի աշխատուժովՍտակեղծիքի «ծաղկաքաղ». խոսումներից՝ ուրացում. «Փաստ»Յուրաքանչյուր քաղաքացու հետ անհատապես խոսելու կարիք կա. Մենուա ՍողոմոնյանԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Երկու օր Իջևանում. քաղաքը սպասում է ներդրումների. Հրայր ԿամենդատյանԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը Քարոզարշավի ընթացքում արձանագրում ենք, որ Ս. Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» դաշինքին իրենց աջակցությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանի մեծ թվով աջակիցներ. Ղազարյան«Չմասնակցել ընտրություններին՝ նշանակում է ընտրել Նիկոլ Փաշինյանին». «Փաստ»Անկախ բոլոր խնդիրներից՝ իմ կոչն ու հորդորը բոլոր համայնքներում մեկն է․ միասնական ուժերով կարող ենք փոխել այս իրավիճակը և ունենալ բարգավաճ Հայաստան. Գագիկ ԾառուկյանԷրդողանը, Լուկաշենկոն, Ալիևը Հայաստանի ընտրություններում. Էդմոն Մարուքյան Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին. «Փաստ»Ի՞նչ նպատակ է հետապնդում իշխանության ագրեսիվ խոսույթըԻտալիայի գավաթ. «Ինտերը» հաղթեց «Լացիոյին»՝ նվաճելով պատմական 10-րդ տիտղոսը Սոցիալական ծախսերի շրջանակը կընդլայնվի. փոփոխություններ Հարկային օրենսգրքում. «Փաստ»Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում. «Փաստ»Քանի մարդ են կարողանում բերել Նիկոլ Փաշինյանի հավաքներինԿարևորը ոչ թե ընթացքն է, այլ արդյունքը. պաշտպանության նախկին նախարարը՝ երևանյան գագաթնաժողովի մասին. «Փաստ»Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ»Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ»